ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի տարեկան ամփոփիչ նիստը։ Նիստին ներկա էին ՀՀ բուհերի ներկայացուցիչներ, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներ։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները միշտ աչքի են ընկել իրենց ֆիզիկական ունակություններով: Այս տարին էլ բացառություն չէր: Տարին ավարտեցինք ստանալով շնորհակալագիր մարզական միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար: