(010) 303-300

ՍԵՐՎԻՍ

Ընդհանուր տեղեկություն

 Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը ներդրել է Սերվիս  մասնագիտության  ուսումնական ծրագիրը, որը նպատակաուղղված է ոլորտի մասնագետների պատրաստմանը, գործարար շուկայում պահանջարկված լինելու նկատառումով: Ուսումնառությունը կազմակերպվում է բակալավր և մագիստրատուրա կրթական մակարդակներում:

Սերվիս» բակալավր կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս պատրաստել սպասարկող ձեռնարկությունների կազմակերպչական և կառավարչական գործունեություն իրականացնելու կարողություն ունեցող մրցունակ  մասնագետներ՝ կախված շուկայական պայմանների փոփոխություններից և սպառողների պահանջարկից:

Բակալավրիատի ծրագրի ավարտին շրջանավարտը տիրապետում է ինչպես բիզնես ոլորտի ընդհանուր, այնպես էլ սերվիս  ոլորտի օրենսդրության վերաբերյալ գիտելիքներին, ծառայությունների մատուցման գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններին։

 Մասնագիտական կարողություններ

 «Սերվիս» կրթական ծրագրի ավարտին շրջանավարտները տիրապետում են ծառայությունների ոլորտի՝ հյուրընկալության, զբոսաշրջության,   լոգիստիկ, ապահովագրական և ծառայությունների այլ ոլորտների օրենսդրական կարգավորման, կազմակերպչական և կառավարչական գործառույթներին,  սերվիսային գործունեությանը վերաբերող համակարգչային ծրագրերին, առնվազն երկու օտար լեզվով ազատ հաղորդակցվելու հմտությանը:

Հումանիտար կրթամաս

  • Հայոց լեզու և խոսքի մշակույթ
  • Հայոց պատմություն
  • Ռուսաց լեզու*
  • Օտար լեզու
  • Օտար լեզու (երկրորդ)*
  • Բանակցային հմտություններ
  • Ֆիզիկական դաստիարակություն

Ընդհանուր մասնագիտական կրթամաս

  • Վիճակագրության տեսության հիմունքներ
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմունքներ
  • Սոցիալ-տնտեսական աշխարհագրություն
  • Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր
  • Ընդհանուր էկոլոգիա
  • Հայաստանի աշխարհագրություն
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգություն (նյութական և ոչ նյութական)
  • Աշխարհագրական տեղեկատվական համակարգերը սերվիսում
  • Հայաստանի զբոսաշրջային բնական ռեսուրսներ
  • Հայաստանի պատմական և մշակութային հուշարձաններ
  • Էկոտուրիզմ
  • Միջազգային զբոսաշրջային կենտրոնների աշխարհագրություն

 

Մասնագիտական կրթամաս

  • Սերվիսի հիմունքներ
  • Սոցիոլոգիայի հիմունքները սերվիսում
  • Գաստրոնոմիկ զբոսաշրջություն
  • Սերվիս ոլորտի իրավական կարգավորումները
  • Հյուրանոցային գործի կազմակերպում
  • Ռեստորանային գործի և հասարակական սննդի կազմակերպում
  • Էքսկուրսիոն գործի հիմունքներ
  • Տնտեսագիտության հիմունքներ
  • Միկրո և մակրո տնտեսագիտություն
  • Մենեջմենթը և մարքեթինգը ծառայությունների ոլորտում
  • Լոգիստիկ սերվիս
  • Ապահովագրական գործի հիմունքներ
  • Թվային մարքեթինգ
  • Ինտերնետ տեխնոլոգիաները սերվիսում (Amadeus, Booking)
  • Գնագոյացում
  • Մարդկային ռեսուրսների կառավարում
  • Ձեռնարկատիրական գործի պլանավորում և կառավարում սերվիսում
  • Ռիսկերի կառավարումը բիզնեսում
  • Գեոպարկեր և տարածաշրջանային զարգացում
  • Կորպորատիվ միջոցառումների կազմակերպում և կառավարում
  • Մասնագիտական էթիկա և էթիկետ