ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էր ժամանել «Istituto Europeo di Design» (IED) մասնավոր դպրոցի ներկայացուցիչը:
«IED» -ը հիմնադրվել է 1966 թվականին Ֆրանչեսկո Մորելլիի կողմից Իտալիայում: Հիսուն տարուց ավելի գործում է կրթության ու հետազոտությունների ոլորտում, լայն տարածում է գտել միջազգային հարթակներում, ունի իր ցանցերը` Իտալիայում, Իսպանիայում, Բրազիլիայում:
Դպրոցն իր ուսումնական գործընթացում ներառում է չորս առարկա` «Դիզայն», «Նորաձևություն», «Տեսողական հաղորդակցություն» և «Կառավարում»: Ներկայումս դպրոցը կազմակերպում է եռամյա կուրսեր, (մագիստրատուրա, մասնագիտական շարունակական զարգացում)՝ շնորհելով առաջին աստիճանի ակադեմիական դիպլոմ ու բարձր որակավորում:
Դպրոցի ներկայացուցիչը շրջայց կատարեց համալսարանում, հանդիպում ունեցավ ՃՇՀԱՀ դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանի հետ: Պարոն Մելիքյանը ներկայացրեց ֆակուլտետը, և քննարկվեցին հետագայում արդյունավետ համագործակցության ուղիներ: