(010) 303-300

ՍԵՄԻՆԱՐ «ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԽՆԴԻՐՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

 «Շինարարական մեքենաներ և երթևեկության կազմակերպում» ամբիոնի կողմից անցկացվեց «Ավտոմոբիլների տեխնիկական շահագործման ժամանակակից խնդիրները» թեմայով սեմինար:

Սեմինարին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև մեր բուհի պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի: Հանդիպման ընթացքում քննարկվեցին պատահական ռազմավարական հայեցակարգով պայմանավորված ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման խնդիրները, ՀՀ-ում տրանսպորտային միջոցների շարժակազմի կառուցվածքային փոփոխությունների, գազաբալոնային համակարգերով կահավորված ավտոմոբիլների շահագործման առանձնահատկությունները և սերվիսային սպասարկման պայմանները: Սեմինարին զեկույցով հանդես եկան  տ.գ.թ., դոցենտ  Կարո Մոսիկյանը և  դասախոս   Արուսյակ Խաչատրյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ամբիոնի վարիչ Վալերիկ Հարությունյանը՝ ընդգծելով սեմինարի ընթացքում արծարծված հարցերի ու խնդիրների կարևորությունը թե՛ մեր հասարակության, և՛ թե գիտական հետազոտությունների համար: Միջոցառման վերջում մասնակիցները փոխանակեցին մտքեր, և քննարկեցին սեմինարին առնչվող թեմաներ:

06.10.22