ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Հուլիսի 12-14 տեղի ունեցավ «KNAUF» ընկերության կողմից կազմակերպված «KNAUF-ի նյութեր և համակարգեր» (Материалы и системы КНАУФ) ուսումնամեթոդական սեմինար ուսուցիչների ու վարպետների համար: Բացման խոսքով ելույթ ունեցան «KNAUF» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ջերբաշյանը և ՃՇՀԱՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մանուկ Բարսեղյանը: Սեմինարը վարեցին «KNAUF» ակադեմիայի ղեկավար, PhD Ելենա Պարիկովան, առաջատար մասնագետ Անդրեյ Վերնիկովը, մոնտաժման մասնագետ Իվան Շումակովը:
Սեմինարի մասնակիցները հնարավորություն ունեցան իրականացնելու պրակտիկ աշխատանքներ՝ վիրտուալ VR և Online սիմուլյատորով (тренажёр), ինչպես նաև ՃՇՀԱՀ քոլեջի հատուկ լսարանում (արհեստանոց) մոնտաժված ստենդով:
«KNAUF» ընկերության Ռուսաստանյան գործընկերները տրամադրեցին ուսումնամեթոդական նյութեր՝ ձեռնարկներ, դասագրքեր և VR սիմուլյատոր (անվճար օգտագործման հնարավորություն):
Համալսարանի պորֆեսորադասախոսական կազմը հնարավորություն ունեցավ ծանոթանալու ընկերության ապրանքատեսակների ու մոնտաժման հմտությունների հետ, ինչպես նաև ձեռք բերելու տեսական ու պրակտիկ գիտելիքներ: