(010) 303-300

ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՍԵՆՏ ԷՏԻԵՆԻ ԴՊՐՈՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Ֆրանսիայի Սենտ Էտիենի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի համագործակցության արդյունքում ամեն տարի փոխանակման ծրագրով ՃՇՀԱՀ-ը ընդունում է ֆրանսիացի ուսանողների, վերջիններս էլ հյուրընկալում են հայ ուսանողների՝ իրականացնելով համատեղ նախագծեր: Սովորաբար ընտրվող թեմաները վերաբերում են սովետական ժամանակաշրջանի միջավայրի կառույցին ու վերակառուցմանը, ըստ որի՝ ուսանողները ներկայացնում են իրենց նախագծերը:

Այս տարի իրականացվել են համատեղ աշխատանքներ, որոնց իրագործման համար ընտրվել է Սենտ Էտիենի տարածքը, մասնավորապես հայկական համայնքին պատկանող մի բարդ տարածք, որտեղ ուսանողները, 10 օր աշխատելով ֆրանսիացի 9 ուսանողների հետ, կարողացել են իրականացնել համատեղ ծրագիր՝ ՃՇՀԱՀ քաղաքաշինության ամբիոն վարիչ Զառա Մամյանի, ինչպես նաև Սենտ Էտիենի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի մասնագետներ Րաֆֆի Բեդրոսյանի ու Անդրե Սոլնենի ղեկավարությամբ:

Ինչպես նշեց Զ. Մամյանը, այս տարի շատ արդյունավետ էր աշխատանքը, քանի որ համատեղ աշխատանքը ավելի ստեղծարար ստացվեց, նաև հնարավորություն եղավ շրջելու և լինելու տարբեր թանգարաններում ու պատմամշակութային վայրերում՝ ծանոթանալով ճարտարապետական մշակույթի առանձնահատկություններին: Բացի դրանից՝ սեղմ ժամկետում արագ աշխատանքը ուսանողների համար ուղեղի վարժանք է, որ կարողանան արագ մտածել ու հապճեպ լուծումներ գտնել, ինչպես նաև զարգացնել թիմային աշխատանքի կարողությունը:

11.07.22