Դիզայնի ֆակուլտետի դիմորդներն այսօր հանձնում են ներբուհական վերջին քննությունը «Գծանկար» առարկայից։
Դիզայն մասնագիտությամբ դիմորդները նկարում են կենցաղային (երկրաչափական) առարկաներից կազմված նատյուրմորտ՝ (սափոր, կուժ, դեկորատիվ իրեր, կտոր և խնձորի հարթաքանդ), որն ընտրվել է վիճակահանության սկզբունքով։
«Գծանկար» առարկայի քննության արդյունքները կհրապարակվեն քննության հաջորդ օրը՝ ժամը 17.00-ից հետո: Դիմորդները քննությունների արդյունքներին կարող են ծանոթանալ նաև ՃՇՀԱՀ-ի կայքում և ֆեյսբուքյան էջում։
Քննությունների ավարտից հետո տեղի կունենա ընդունելության մրցույթի հիմնական փուլի ամփոփումը, որի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին:
Սիրելի ծնողներ, քննության սկիզբը արձանագրվել է ժամը 09:15-09:45 միջակայքում, հետևաբար ընդմիջումը կսկսվի 13:15 –14:45 ընթացքում և կտևի մեկ ժամ: Քնությունը կավարտի 18:15 -18:45 միջակայքում: