ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Հանրապետության ավագ դպրոցներում հնչեց վերջին զանգը: Դպրոցին հրաժեշտ տվեցին նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցի ավարտական դասարանի աշակերտները: Միջոցառմանը մասնակցեցին ՃՇՀԱՀ աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը, դպրոցի տնօրինությունը, դասախոսներ, մանկավարժներ, հյուրեր, ծնողներ: Շնորհավորելով հիշարժան օրվա առթիվ՝ Հ. Հովեյանը հաջողություն մաղթեց այն շրջանավարտներին, որոնք ուսումը կշարունակեն այլ բուհերում, իսկ ՃՇՀԱՀ ապագա ուսանողներին մաղթեց շարունակական ձեռքբերումներ մասնագիտական կայացման ճանապարհին:
Շրջանավարտները երախտագիտության խոսքեր հղեցին ինչպես իրենց սիրելի ուսուցիչներին, այնպես էլ տնօրինությանը՝ ի դեմս տնօրեն Վահրամ Սիմոնյանի, իրենց փոխանցած ջերմության, ամբարած գիտելիքների ու անսահման նվիրումի համար:
Սիրելի՛ շրջանավարտներ, համալսարանը նույնպես ջերմորեն շնորհավորում է ձեզ հիշարժան օրվա առթիվ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ: Ինչ մասնագետ էլ դառնաք, ինչ ուղի էլ անցնեք, եղե՛ք լավ մարդ, հայրենասեր ու մեր երկրի արժանավոր քաղաքացիներ: