ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի երկրորդ կուրսի էքսկուրսիոն գործի հիմունքների հերթական դասրնթացին հրավիրված էր քարտեզագրման և GIS տեխնոլոգիաների մասնագետ։ Հրավիրյալ դասախոս տ.գ․թ․Շահեն Շահինյանն ուսանողներին ներկայացրեց քարտեզագրման պատմությունը, նորագույն տեխնոլոգիաների կիրառումն այդ ոլորտում և քարտեզների օգտագործման կարևորությունը զբոսաշրջության մեջ։
Դասախոսության ավարտին՝ հարց ու պատասխանների ընթացքում, քննարկվեցին նաև զբոսաշրջության ոլորտում առկա բացերն ու զարգացման ուղիները՝ կապված տարատեսակ քարտեզների և քարտեզագրական տեխնոլոգիաների հետ: Պարոն Շահինյանը պատրաստակամություն հայտնեց հետագայում նույնպես օգնել ուսանողներին: