ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
«Ֆրանկոֆոնիայի ամիսը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի կողմից կազմակերպված «Ֆրանսիական աքաղաղ» մրցույթում իր բարձր գիտելիքներով աչքի է ընկել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին կից թիվ 3 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Ավետիսյանը, ով արժանացել է պատվոգրի: Այս արդյունքը վկայում է մեր աշակերտուհու ոչ միայն ֆրանսերեն խոսելու, այլև մտածելու և համագործակցելու կարողությունների մասին: