(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ՀԱՄԱԼՍԱՐԱՆ-ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՄԱԼԱԳԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Սույն թվականի ապրիլի 18-23-ը «TACEESM Erasmus+» նախագծի WP4 աշխատանքային փաթեթի շրջանակում  Իսպանիայի Մալագա քաղաքում տեղի ունեցավ «Համալսարան-ձեռնարկություն համագործակցություն» խորագրով աշխատաժողովը, որը կազմակերպվել էր հիբրիդային ձևաչափով։ Աշխատաժողովին Հայաստանից մասնակցում էին ՃՇՀԱՀ աշխատակիցներ Վ.Հովհաննիսյանը, Ա.Շատվորյանը, Հայաստանի Ճարտարապետների պալատի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչները: ՃՇՀԱՀ աշխատակիցներ Ի.Վանյանը, Ա.Մխիթարյանը և Ժ.Հակոբյանը աշխատաժողովին մասնակցեցին հեռավար եղանակով։ Աշխատաժողովի մեկնարկը տրվեց «TACEESM» նախագծի շրջանակում գործընկերների կողմից նախորդ մեկ տարվա կտրվածքով իրականացված աշխատանքների հաշվետվությամբ։ Այնուհետև քննարկվեցին ընթացիկ տարվա անելիքները, մասնավորապես՝ համալսարան-ձեռնարկություն համագործակցության խորացման և ընդլայնման հարցերը։ Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին․ 

  • գործընկեր համալսարանների և արտադրության միջև համագործակցությանն ու տվյալների ընդհանուր բազաների ընդլայնմանն առնչվող հարցեր,
  • գործընկեր համալսարանների կողմից պրակտիկաների ծրագրերի կազմմանը և այդ պրակտիկաների կազմակերպմանը վերաբերող հարցեր,
  • գործընկեր համալսարանների և արտադրական ընկերությունների միջև համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններին առնչվող հարցեր։

Նախագծի ՃՇՀԱՀ թիմի մասնակիցները ներկայացրեցին իրենց զեկույցները, առաջարկությունները և դիտարկումները վերը նշված հարցերի վերաբերյալ:

Կից ներկայացվում է աշխատաժողովի օրակարգը:

03.05.22