Սիրելի դիմորդ,
2022-2023 ուսումնական տարվա ընդունելության դիմում-հայտերի հայտագրումը կիրականացվի մինչև մայիսի 10-ը ժամը 18:00:
Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ հիմնական (2 փուլով) և լրացուցիչ:
I փուլ
- Առաջին փուլի հայտագրումը տեղի է ունենում ապրիլի 15-ից մայիսի 10-ը ներառյալ` մինչև ժամը 18:00:
- Այս փուլում ընդունելությունն անցկացվում է «1 բուհ-1 մասնագիտություն» (անվճար և վճարովի տեղերի համար) կանոնով:
- Առցանց ընդունելության դիմում-հայտերը ընդունվում են am կայքով:
- Էլեկտրոնային տարբերակով դիմում-հայտը լրացնելու համար դիմորդը իր դպրոցից ստանում է յուրաքանչյուր դիմորդին տրվող անհատական ծածկագիրը:
- Նախորդ տարիների, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին ընդունելության դիմում-հայտերի լրացման համար ԳԹԿ անձնական համար է տրամադրվում իրենց բնակության վայրին մոտ գտնվող և այդ նպատակով առանձնացված դպրոցից:
II փուլ
- երկրորդ փուլի հայտագրումը տեղի է ունենում հունիսի 26-ից հուլիսի 1-ը ներառյալ` մինչև ժամը 17:00:
- Ընդունելության երկրորդ փուլին կարող են մասնակցել օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները:
- Այս փուլում ընդունելությունն անցկացվում է «1 բուհ-1 մասնագիտություն» (անվճար և վճարովի տեղերի համար) կանոնով:
- Առցանց ընդունելության դիմում-հայտերը ընդունվում են am կայքով:
- Էլեկտրոնային տարբերակով դիմում-հայտը լրացնելու համար դիմորդը իր բնակության վայրին մոտ գտնվող և ԳԹԿ-ի կողմից առանձնացված դպրոցից ստանում է յուրաքանչյուր դիմորդին տրվող անհատական ծածկագիրը:
- Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները կարող են մասնակցել ընդունելության մրցույթին նախքան զորակոչվելը ստացած միասնական քննությունների վկայագրերով:
Լրացուցիչ փուլ
- Լրացուցիչ փուլի հայտագրումը տեղի է ունենալու հուլիսի 19-26-ը մինչև 18:00:
- Այս փուլին կարող են մասնակցել ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները, Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում` առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ:
- Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկաներից դիմորդն ունի դրական գնահատականներ, և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:
Սիրելի դիմորդ, ընդունելության կարգին վերաբերող անհրաժեշտ այլ մանրամասներին կարող ես ծանոթանալ dimord.nuaca.am կայքում: