(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Պատմություն

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը  հիմնադրվել է 1921թ. Երևանի ժողովրդական համալսարանի կազմում և կոչվել  Տեխնիկական ֆակուլտետ: 1930թ.  ստեղծվել է ՀԽՍՀ շինարարական ինստիտուտը, այնուհետև՝ 1933-1989թթ., անվանափոխվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, որի կազմում դարձել է ֆակուլտետ: 1989թ. վերակազմավորվել է Ճարտարապետաշինարարական ինստիտուտ, 2000 թվականից՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան: 2014 թվականից վերակազմավորվել և դարձել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամ:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայաստանյան բուհերից առաջինն է, որը Ֆրանսիայի Բարձրագույն կրթության և հետազոտությունների գնահատման բարձր խորհրդի (HCERS) և Իսպանիայի որակի գնահատման և հավատարմագրման ազգային գործակալության (ANECA) կողմից ստացել է եվրոպական ինստիտուցիոնալ միջազգային հավատարմագրում: 2022թ. «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հանձնաժողովի որոշմամբ` Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում ՝ 6 տարի ժամկետով։ Բուհի շրջանավարտներին տրվում է պետական դիպլոմ, ընդ որում Ճարտարապետության ֆակուլտետի շրջանավարտերի դիպլոմը Ֆրանսիայի  կառավարության 1994թ. դեկտեմբերի 5-ի որոշմամբ դիտարկվում է ֆրանսիական դիպլոմին համարժեք:

2007թ. համալսարանի միավոր է դարձել Ա. Թամանյանի անվան միջին մասնագիտական քոլեջը, որն այժմ կոչվում է ՃՇՀԱՀ միջին մասնագիտական կրթության քոլեջ, իսկ 2011թ. համալսարանի հենակետային՝ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցը:

1927 թվականից մինչ օրս համալսարանի կազմում ստեղծվել, վերակազմավորվել են տարբեր մասնագիտություններ, ֆակուլտետներ և ամբիոններ:

Այսօր արդեն ՃՇՀԱՀ-ն ունի 5 ֆակուլտետ, 23 ամբիոն,  շուրջ 27 կենտրոն, որոնց թվում՝ ոլորտում կիրառվող առաջատար սարքավորումներով հագեցած ուսումնագիտական լաբորատորիաներ ու արվեստանոցներ։ Համալսարանը համագործակցում է մի շարք երկրների հետ՝ մասնակցելով ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի  փոխանակման ու վերապատրաստման  բազմաթիվ ծրագրերի։ 

Շուրջ 100-ամյա գոյության ընթացքում ճարտարապետաշինարարական կրթօջախը պատրաստել է 35 000-ից ավելի մասնագիտական կադրեր, որոնք կերտել և կերտում են մեր հայրենիքի նոր դիմագիծը:

2024 թվականի մարտ ամսից համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է հանդիսանում Մանուկ Բարսեղյանը:

ՄԱՆՈՒԿ ԳԵՎՈՐԳԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
 

 

Համալսարանի ռեկտորները.

Yeghiazar Vardanyan ԵՂԻԱԶԱՐ ՎԱՀՐԱՄԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
2019-2024թթ.
Gagik Galstjan ԳԱԳԻԿ ՇԱՂԱԲԵԳԻ ԳԱԼՍՏՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
2014 — 2019թթ.
Hovhannes Tokmajyan ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՉԵԻ ԹՈՔՄԱՋՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
2006 — 2014թթ.
Arest Beglaryan ԱՐԵՍՏ ԳՈՒՐԳԵՆԻ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
1989-2006 թթ.