Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոնը համագործակցության շրջանակներում աշխատում է ՀՀ գրեթե բոլոր նախարարությունների և գերատեսչությունների, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև շինարարական, ճարտարապետական, ինժեներական, դիզայներական, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտների ներկայացուցիչների հետ:
Կարիերայի կենտրոնը բազմիցս քննարկումներ է իրականացնում արդի աշխատաշուկայում գործող տարատեսակ գործատուների հետ՝ ծանոթանալով նրանց աշխատանքային միջավայրին և հեռանկարներին: Գործատուների հետ հանդիպում-քննարկումների արդյունքում առանձնացվում են այն մասնագիտությունները, որոնք ավելի մեծ պահանջարկ ունեն աշխատաշուկայում:
Կարիերայի կենտրոնը սերտ համագործակցում է աշխատաշուկայում արդի մասնագիտական գործունեություն իրականացնող գործատուների հետ, համագործակցության արդյունքում հանդիպումներ են կազմակերպվում ուսանողների և շրջանավարտների հետ, իրականացվում են համալիր նախագծեր, որոնց ավարտին ընկերությունը ընտրում է աշխատակիցներ: