Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոնը կազմավորվել է 2013թ-ի դեկտեմբերին՝ համաձայն ՃՇՀԱՀ գիտական խորհրդի որոշմամբ: Դրա հիմնական նպատակն է այնպիսի մեխանիզմի մշակումն ու կիրառումը, որը ՃՇՀԱՀ շրջանավարտներին թույլ կտա առավել արդյունավետ կերպով բացահայտել աշխատատեղեր գտնելու հնարավորությունները: Կենտրոնը կապող օղակ է հանդիսանում ՃՇՀԱՀ-ի և հայկական, ինչպես նաև միջազգային ձեռնարկությունների միջև:
Այժմ Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոնի տվյալների բազան ընդգրկում է տեղեկատվություն ավելի քան 3000 ուսանողի և շրջանավարտի վերաբերյալ, ովքեր էլեկտրոնային փոստի միջոցով կենտրոնի կողմից պարբերաբար ստանում են տեղեկատվություն թափուր աշխատատեղերի, համալսարանում տեղի ունեցող միջոցառումների, հանդիպումների, տեղական և միջազգային գիտաժողովների, կլոր սեղան հանդիպում-քննարկումների մասին:
Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոնը անհատապես աշխատում է յուրաքանչյուր ուսանողի կամ շրջանավարտի հետ, ով այցելում է Կենտրոն: Օգտագործվում է եղած կամ հնարավոր շահառուների հետ անմիջականորեն աշխատելու յուրաքանչյուր հնարավորություն: Այս առումով, ՃՇՀԱՀ ղեկավարությունը կարևորում է կրթական ցուցահանդեսներին և աշխատանքային տոնավաճառներին կենտրոնի մասնակցությունը` որպես ուսանողական կազմի համալրման միջոցներ:
Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտորնը մասնակցում է հանրապետությունում կազմակերպվող բոլոր կրթական ցուցահանդեսներին:
ՃՇՀԱՀ-ի Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոնը իր ստեղծման օրվանից մատուցում է հետևյալ ծառայությունները