№01 10.01.2025թ.
- Ռեկտորատի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
- 2024-2025 ուստարվա առկա ուսուցման մագիստրատուրայի «Շինարարական ճարտարագիտություն» մասնագիտության «Հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ կառուցվածքներ», «Ջերմագազամատակարարում և օդափոխություն», «Գեոմատիկա» մասնագիտության «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր», «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)», «Կառավարում» մասնագիտության «Նախագծերի կառավարում» կրթական ծրագրերի ավարտական կուրսերի ուսանողների մագիստրոսական թեզերի պաշտպանության արդյունքների ամփոփում (զեկուցողներ՝ ֆակուլտետների դեկաններ):
- 2023-2024 ուստարվա հեռակա ուսուցման բակալավրիատի «Շինարարություն» մասնագիտության «Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրություն» կրթական ծրագրի ավարտական կուրսի ուսանողների ավարտական աշխատանքների և հեռակա ուսուցման մագիստրատուրայի «Շինարարական ճարտարագիտություն» մասնագիտության «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում, շինարարություն, կառավարում» կրթական ծրագրի ավարտական կուրսի ուսանողների մագիստրոսական թեզերի պաշտպանության արդյունքների ամփոփում (զեկուցող՝ շինարարության ֆակուլտետի դեկան):
- 2024-2025 ուստարվա I կիսամյակի քննաշրջանի արդյունքների ամփոփում բակալավրիատի առկա ուսուցման IV կուրսերում (զեկուցողներ՝ ֆակուլտետների դեկաններ):
- 2024-2025 ուստարվա I կիսամյակի քննաշրջանի ստուգարքների արդյունքների ամփոփում բակալավրիատի առկա ուսուցման I-III կուրսերում (զեկուցողներ՝ ֆակուլտետների դեկաններ):
- 2024թ. դեկտեմբեր ամսին ուսանողական խորհրդի կատարած աշխատանքների մասին (զեկուցող՝ Ս.Հակոբյան):
- Ընթացիկ հարցեր:
Ռեկտորատի նիստերի օրակարգերն ըստ տարեթվերի.
|
|
|
|
|
|
|