2026-2027 ուսումնական տարվա ընդունելության մասին տեղեկատվությունը մշակման փուլում է:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-303-300, ներքին համար 9-33 կամ 010-58-01-56։
![]() |
![]() |
![]() |
ա) Խաղողի տերևների հարթաքանդակով և կճուճով | բ) Բուսական տարրի հարթաքանդակով և կճուճով | գ) Խնձորի հարթաքանդակով և կճուճով |
2026-2027 ուսումնական տարվա ընդունելության մասին տեղեկատվությունը մշակման փուլում է:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-303-300, ներքին համար 9-33 կամ 010-58-01-56։
2025-2026 ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ Ու ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ՆԵՐԲՈւՀԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ՝ «ԳԾԱԳՐՈւԹՅԱՆ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
ՄԱՍՆԱԳԻՏՈւԹՅՈւՆ
073101.00.6 - «Ճարտարապետություն»
ԳԾԱԳՐՈւԹՅՈւՆ
Մասնագիտական ծրագիր. (օրինակները` հավելված 1-ում և 2-ում)
«Գծագրություն» առարկայի քննությունը նպատակաուղղված է ստուգելու դիմորդների՝ գրաֆիկական աշխատանքներ կատարելու ունակությունները, ծավալատարածական ընկալման և դրա պատկերման կարողունակությունը, ինչպես նաև գնահատելու դիմորդի գիտելիքները և ունակությունները պրոյեկցիոն գծագրությունից, եռաչափ օբյեկտները հարթության վրա պրոյեկցիաների մեթոդով ճշգրիտ արտապատկերելու, պրոյեկցիոն պատկերների օգնությամբ բնօրինակ օբյեկտը տարածության մեջ ճշգրիտ պատկերացնելու և վերարտադրելու կարողությունը․ ի թիվս վերոհիշյալների՝ նաև ստուգելու և գնահատելու երկրաչափական կառուցումներ անելու ունակությունները:
Առաջադրանքի և դիմորդների նստատեղերի ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ: Քննության համար տրվում է 4 ժամ (240 րոպե): Առաջադրանքը կատարվում է A2 ձևաչափի գծագրական թղթի վրա:
Քննական առաջադրանքի կատարման պահանջները.
Քննական տոմսերը ներառում են առաջադրանքներ պրոյեկցիոն գծագրությունից և երկրաչափական կառուցման խնդիրներ, որոնցում լուսաբանվում են հետևյալ թեմաները.
Քննական տոմսերում ներառված են հետևյալ երկու խնդիրները՝ (Հավելված 1, 2)
Պահանջվում է կառուցել նրա երրորդ պրոյեկցիան և աքսոնոմետրիան՝ տալով բոլոր անհրաժեշտ կտրվածքները:
Առաջադրանքի գնահատման չափանիշներ.
Առաջին առաջադրանքը բաժանվում է բաղադրիչների և գնահատվում հետևյալ կերպ.
Երկրորդ առաջադրանքը բաժանվում է բաղադրիչների և գնահատվում հետևյալ կերպ.
Ընդամենը՝ 20 միավոր
Նախապես ծածկագրված քննական աշխատանքներն ստուգվում և գնահատվում են հանձնաժողովի անդամների կողմից: Դրական են համարվում 7.5 և բարձր միավորները (համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման). գնահատման միավորները նշանակվում են հարյուրերորդական մասի պահպանումով, այնուհետև` միջինացվում են:
Ձև 1
2026-2027 ուսումնական տարվա ընդունելության մասին տեղեկատվությունը մշակման փուլում է:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-303-300, ներքին համար 9-33 կամ 010-58-01-56։
2025-2026 ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ Ու ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ՆԵՐԲՈւՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ` ԳԻՏԵԼԻՔԻ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՍՏԻ (ԳՍԿԹ) ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
ՄԱՍՆԱԳԻՏՈւԹՅՈւՆ
«073101.00.6 - Ճարտարապետություն»
ԳԻՏԵԼԻՔԻ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՍՏ (ԳՍԿԹ)
Մասնագիտական ծրագիր.
Թեստը կազմված է 3 հիմնական գիտակարգերից (oրինակը` հավելված 1-ում).
Քննական առաջադրանքի կատարման պահանջները.
2․1 Հարթաչափություն
2․2 Տարածաչափություն
Ճարտարապետական կառույցների եռաչափ, սխեմատիկ և հատակագծային պատկերներ, ճարտարապետական միջավայրի հեռանկարներ համեմատելու կարողություններ, տեսողական և տրամաբանական խնդիրներ վերլուծելու հմտություններ:
Նպատակաուղղված է ստուգելու դիմորդների` ուղղի և շրջանագծի, ինչպես նաև երկու շրջանագծերի շոշափման երկրաչափական օրինաչափություններով առաջադրանքների կատարման ունակությունները։ Լծորդման բաժնի խնդիրները ենթադրում են․
Նպատակաուղղված է ստուգելու դիմորդների՝ գրաֆիկական աշխատանքներ կատարելու ունակությունները, ծավալատարածական ընկալման և պատկերման մակարդակը։
Առաջադրանքի առաջին բաժնի արդյունքները լրացվում են ձևաթղթում (Հավելված 1), իսկ երկրորդ՝ «Գծագրություն» բաժնի առաջադրանքը կատարվում է A2 ձևաչափի գծագրական թղթի վրա։
Թեստի ամբողջական կատարման և ձևաչափի լրացման համար տրվում է 4 ժամ՝ (240 րոպե):
Առաջադրանքի գնահատման չափանիշներ.
Հ/Հ |
Գիտակարգ/բաժին |
Հարցերի քանակ |
Միավոր |
1 |
Մաթեմատիկա |
34 |
8,5 |
1․1 |
Հանրահաշիվ |
14 |
3,5 |
1․2 |
Երկրաչափություն |
20 |
5,0 |
2 |
Արվեստ և ճարտարապետություն |
6 |
1,5 |
2․1 |
Հայկական և համաշխարհային օրինակներ |
2 |
0,5 |
2․2 |
Ճարտարապետական և տրամաբանական հարցեր |
4 |
1 |
3 |
Գծագրություն |
2 |
10 |
3․1 |
Լծորդում |
1 |
4 |
3․2 |
Աքսոնոմետրիա, հատույթ, պրոյեկցիա |
1 |
6 |
Ընդհանուր |
42 |
20 |
Ընդամենը՝ 20 միավոր
Նախապես ծածկագրված քննական աշխատանքները ստուգվում և գնահատվում են հանձնաժողովի բոլոր անդամների կողմից առանձին-առանձին, այնուհետև միջինացվում է բոլորի կողմից նշանակված գնահատականը: Դրական են համարվում 7.5 և բարձր միավորները (համաձայն ՀՀ կառավարության՝ 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման). գնահատման միավորները նշանակվում են հարյուրերորդական մասի պահպանումով: