ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի շինարարների միության տեղեկագիր. Գիտական աշխատությունների ժողովածու» պարբերականը (ISSN 1829-4693) հրատարակվում է ՃՇՀԱՀ Գիտական Խորհրդի երաշխավորությամբ: Հիմնադրվել է 2014թ-ին: Լույս է տեսնում տարին 2 անգամ, ծավալը՝ 10 հոդված:
Տպագրության են ընդունվում այլ հանդեսներում չտպագրված (օրիգինալ), գիտական նորույթ ունեցող հոդվածներ՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:
Պարբերականի բոլոր հոդվածները գրախոսվում են:
Պարբերականում հոդվածների տպագրությունը իրականացվում է անվճար հիմունքներով:
Պարբերականը նախատեսված է ճարտարապետության և շինարարության բնագավառների գիտնականների և մասնագետների համար։
Պարբերականը լուսաբանում է հետևյալ թեմատիկ ուղղությունները՝
1. Ճարտարապետություն (ԺԸ.00.01).
2. Տեխնիկական գիտություններ.
• Շինարարություն (բոլոր ուղղություններով` Ե.23.01, Ե.23.02, Ե.23.03, Ե.23.04, Ե Ե.23.05, Ե.23.06)
3. Գիտություններ Երկրի մասին.
• Երկրաբնապահպանություն (ԻԴ.04.02 մասնագիտությունով)
4. Տնտեսագիտություն (միայն Ը.00.02 մասնագիտությունով).