ՃՇՀԱՀ-ի հրատարակչական գործունեությունը կանոնակարգվում է բնագավառի օրենքների, համալսարանի կանոնադրության և ներքին ակտերի պահանջներին համապատասխան:
Համալսարանը հրատարակչական գործունեության շրջանակներում իրականացնում է գիտական պարբերականների, գիտական և ուսումնամեթոդական գրականության հրատարակչական աշխատանքների կազմակերպում ու միջազգայնացում։
Հրատարակչական գործառույթների իրականացումն ունի երկու ուղղվածություն՝ գիտահետազոտական, կրթական և ուսումնամեթոդական: Մենագրությունները, դասագրքերն ու ուսումնամեթոդական ձեռնարկները երաշխավորվում են հրատարակման համալսարանի գիտատեխնիկական և ուսումնամեթոդական խորհուրդների կողմից։
Համալսարանը հրատարակում է երկու պարբերական.
Ճարտարապետական և ճարտարագիտական հետազոտությունների ամսագիր (E – ISSN : 2738-2656) |
(ISSN : 1829-4200) |