(010) 303-300

Ներքին դրամաշնորհային ծրագրեր

2023թ. ներքին դրամաշնորհների մրցույթում հաղթող են ճանաչվել և իրականացրել հետևյալ ծրագրերը.

1․ «Ստորգետնյա տարածքների օգտագործման հայեցակարգի մշակման մեթոդաբանություն՝ էկո-տնտեսական չափորոշիչների հիման վրա»

Թեմայի ղեկավար՝ ԷԻԿ ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Զառա Մանվելյան

Մասնակիցներ՝ մագիստրանտներ Լիլիթ Սարկիսյան, Արաքսյա Միքայելյան

 

2․ «Վառարանային ջեռուցման արդիականացումը և դրա կիրառման ներուժի գնահատումը Արցախում և ՀՀ մարզերում»

Թեմայի ղեկավար՝ ՋԳՄՕ ամբիոնի վարիչ, դոցենտ, տ.գ.թ. Աննա Քարամյան

Մասնակիցներ՝  ՀՔՄ 22 խմբի ուսանող` Մարիամ Առաքելյան, Ք92 խմբի ուսանող` Սերգեյ Խաչատրյան

2022թ. ներքին դրամաշնորհների մրցույթում հաղթող են ճանաչվել և իրականացրել  հետևյալ ծրագրերը.

1. Գրեթե զրոյական էներգասպառմամբ շենքերի նախագծման մոդելի մշակում.

Թեմայի ղեկավար՝ ՋԳՄՕ ամբիոնի դոցենտ,  տ.գ.թ., Սիրանուշ  Էգնատոսյան,

Մասնակիցներ՝ ՔՄ 12 խմբի ուսանողներ Մարատ Ազոյան և Լուսինե Երիցյան, ՀՔՄՆ 12 խմբի ուսանողուհի Մարիամ Առաքելյան։

 

2.Սահմանափակ ֆիզիկական կարողություններով մարդկանց տեղաշարժին աջակցող սարքերի հայեցակարգային առաջարկ.

Թեմայի ղեկավար՝  Ինտերիերի և էքստերիերի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Տաթևիկ Փայտյան,

Մասնակիցներ՝  Դ 91 խմբի ուսանողներ Սրբուհի Զիրաքյան և Հովսեփ Ստեփանյան։

 

3.Փոփոխական ճնշման տակ արտահոսման ելքի գործակցի վարքի փորձնական ուսումնասիրություն․

Թեմայի ղեկավար՝ ՋՀՀՀ ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ. Ալբերտ Մարգարյան,

Մասնակիցներ՝ ՇՄ 13 խմբի ուսանող Էրիկ Հոդաբաշյան, Շ 93 խմբի ուսանող Արման Ավետիսյան։

 

4. Երևան քաղաքի լքված արդյունաբերական տարածքների վերաօգտագործման նախագիծ՝ էկո-տնտեսական չափորոշիչների մշակմամբ․

Թեմայի ղեկավար՝ ԷԻԿ ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Զառա Մանվելյան,

Մասնակիցներ՝  ՎՄ 12 խմբի ուսանողներ Կարլեն Նազարեթյան և Բելլա Եդոյան:

2021 թվականից համալսարանում ներդրվել է ներքին դրամաշնորհների տրամադրման ծրագիրը՝ ՃՇՀԱՀ գիտական խորհրդի կողմից հաստատված կարգին համապատասխան: Դրամաշնորհները տրամադրվում են գիտահետազոտական  աշխատանքների խրախուսման, ինչպես նաև դրանց իրականացմանն ուսանողների մասնակցությունն ապահովելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել համալսարանի հիմնական աշխատող   և գիտական կոչում ունեցող պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները և գիտաշխատողները՝ ուսանողների ներգրավումով: 2021 թ. մրցույթում հաղթող են ճանաչվել հետևյալ թեմաները (յուրաքանչյուրը 2 միլիոն ՀՀ դրամ)՝

1.«Կամուրջների թռիչքային կառուցվածքների գործիքային մշտադիտարկման համալիրի մշակում և փորձարկում» ծրագիր

Թեմայի ղեկավար՝ տ.գ.թ. Արտաշես Սարգսյան

Մասնակից ուսանողներ՝ Տարոն Բաղդասարյան, Էլեոնոր Հարությունյան

Ծրագրի նպատակը. Վերջին տարիներին քաղաքային ուղեցանցերի և կամուրջների վրա երթևեկության ինտենսիվության աճի և խցանումների պատճառով թռիչքային կառուցվածքների հեծանների վրա մեծացել է շարժական բեռնվածքի ազդեցությունը: Ծրագրի արդյունքում մշակվելու է չափիչ գրանցող սարքավորումների համալիր և դրա ղեկավարման մեթոդաբանություն, ինչը թույլ կտա իրականացնել կամուրջների տեխնիկական վիճակի մոնիտորինգ՝ առանց թանկարժեք փորձարկումների և երթևեկության դադարեցման:

 

2.«Շինարարական մեքենաների, մեխանիզմների, գործիքների, սարքավորումների նախահաշվանորմատիվային տեղեկատվական շտեմարանի արդիականացում» ծրագիր

Թեմայի ղեկավար՝ տ.գ.թ. Արմինե Ղուլյան

Մասնակից ուսանողներ՝ Արմեն Ավետյան, Սաթենիկ Հայրապետյան

Ծրագրի նպատակը. Հետազոտության արդյունքում կստեղծվի շինարարական մեքենաների, մեխանիզմների, գործիքների և  սարքավորումների վերաբերյալ տվյալների կիսաավտոմատ շտեմարան, ինչը կնպաստի շինարարության կազմակերպատեխնոլոգիական նախագծերի մշակման և նախահաշվային փաստաթղթեր կազմման համար հավաստի և արդիական տվյալների ապահովմանը:

 

3.«Շենքերի և շինությունների էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացմանն ուղղված փորձարարական հետազոտությունների մեթոդաբանության մշակում» ծրագիր

Թեմայի ղեկավար՝ տ.գ.թ.Սիրանուշ Էգնատոսյան

Մասնակից ուսանողներ՝ Կարեն Մովսիսյան, Սպարտակ Սարգսյան, Դավիթ Հակոբյան:

Ծրագրի նպատակը.  Հետազոտական աշխատանքների արդյունքում կառաջարկվեն շենքերի էներգածախսի նվազեցման տեխնիկապես նոր, ոչ ծախսատար լուծումներ, կմշակվի գործիքային չափագրում կատարելու և տվյալների հավաքագրման նոր մեթոդաբանություն:

 

4.«Լազերային դեֆորմամետրի նախագծում և պատրաստում» ծրագիր

Թեմայի ղեկավար՝ տ.գ.դ. Հովսեփ Պետրոսյան

Մասնակից ուսանողներ՝ Վահան Գևորգյան, Տաթևիկ Խաչիկյան

Ծրագրի նպատակը՝ Ներկայումս երկրաչափական և հիդրոդինամիկական նիվելիրացման եղանակների կիրառման պարագայում հսկիչ կետերի նստվածքները և տեղաշարժերը որոշվում են սկզբնակետի կամ ելակետի նկատմամբ վերազանցումների ուղղակի չափումների միջոցով: Ծրագրի արդյունքում առաջարկվելու է չափագրման նոր համակարգ, որով հսկիչ կետերի նստվածքները կարող են որոշվել ոչ թե վերազանցումների ուղղակի չափման միջոցով, այլ անմիջական վերազանցումը որոշել հսկիչ կետում տեղադրված լազերային ընդունիչում գրանցված յուրաքանչյուր կետում ֆիքսված լազերային տվիչից ճառագայթի տեղաշարժով, իսկ հսկիչ կետերի միջև վերազանցումները հաշվարկել ստացված տվյալներով: