(010) 303-300

Առաքելություն

Կրթության որակի ապահովման (ԿՈԱ) կենտրոնի առաքելությունը

Կենտրոնի առաքելությունը համալսարանում որակի ներքին ապահովման համակարգի ստեղծումն ու զարգացումն է և կրթության որակի շարունակական բարելավման մշակույթի ձևավորումը:

Խնդիրները

  1. ՃՇՀԱՀ գործունեության բոլոր հիմնական ոլորտներում որակի միասնական չափանիշների սահմանում, ԿՈԱ գործընթացների
    ներդաշնակեցում, իրականացում և համակարգում:
  2. ՃՇՀԱՀ ինստիտուցիոնալ և նրա կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատման և հավատարմագրման համար կանոնակարգային և
    կազմակերպական հիմքի ստեղծում:
  3. ՃՇՀԱՀ որակի ներքին և արտաքին գնահատման գործըն թացների միջև կապի ապահովում:
  4. ՃՇՀԱՀ կրթության որակի վերաբերյալ հրապարակային և ճշգրիտ տեղեկատվության հասանելիության ապահովում , ներքին և արտաքին
    շահեկիցների առջև հաշվետվողականության ապահովում:

Գործառույթները

  • մշակում է ՃՇՀԱՀ որակի ներքին ապահովման կանոնակարգային, ընթացակարգային և չափորոշիչ փաստաթղթերը,
  • համակարգում և վերահսկում է որակի ներքին ապահովման գործընթացների իրականացումը և մշտապես բարելավում է դրանք՝
    աջակցություն ցուցաբերելով ՃՇՀԱՀ բոլոր ստորաբաժանումներին,
  • աջակցում է կրթական ծառայությունների որակի շարունակական բարելավմանը՝ համագործակցելով արտաքին և ներքին շահակիցների
    հետ,
  • համակարգում, նախաձեռնում և իրականացնում է տեղական և միջազգային ծրագրեր, որոնք ուղղված են բարելավելու կրթության
    որակի ներքին ապահովման գործընթացները,
  • կրթական ծրագրերի հաստատման, դրանց ընթացիկ մշտադիտարկման և պարբերաբար վերանայման համար մշակում է որակի ներքին
    ապահովման ընթացակարգեր, համակարգում և աջակցում է դրանց իրականացմանը ՃՇՀԱՀ ստորաբաժանումներում և ստուգում է դրանց համապատասխանությունը սահմանված ուղենիշերին, չափանիշներին
  • համակարգում և իրականացնում է ուսումնառության և դասավանդման որակի գնահատմանն առնչվող գործընթացները,
  • մշակում է դասավանդման, ուսումնառության և ուսանողների գնահատման գործիքակազմը և ընթացակարգերը,
  • գնահատում է դասախոսական կազմի ուսումնամեթոդական գործունեությունը և դրա արդյունավետությունը.
  • նպաստում է որակի ապահովման գործընթացներում ուսանողների ներգրավվածության և իրազեկության աստիճանի բարձրացմանը
  • համագործակցում է ՃՇՀԱՀ գիտական խորհրդի և ֆակուլտետների գիտական խորհուրդների ԿՈԱ մշտական հանձնաժողովների հետ և
    աջակցում նրանց աշխատանքներին,
  • կազմակերպում է ՃՇՀԱՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման ինքնագնահատման գործընթացը, համապատասխան վերլուծության
    իրականացումը, զեկույցի պատրաստումը և հաջորդող գործողությունների պլանավորումն ու վերահսկումը,
  • համակարգում է համալսարանի ստորաբաժանումների աշխատանքը հավատարմագրող մարմինների փորձագիտական այցերի ժամանակ,
  • կազմակերպում և համակարգում է ՃՇՀԱՀ կրթական ծրագրերի ինքնագնահատման գործընթացները և օժանդակում է դրանց արտաքին
    գնահատման և հավատարմագրման գործընթացների ժամանակ: