ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Նախապատրաստական

Արտասահմանյան քաղաքացիների համար կազմակերպվում է ուսուցում նախապատրաստական խմբերում: Ընդունելությունն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍՆ գրությունների հիմքով և հարցազրույցի արդյունքներով: Խմբերի առկայության դեպքում ուսուցումը կարող է կազմակերպվել հայերենով, ռուսերենով, անգլերենով և ֆրանսերենով:

Նախապատրաստական խմբերում դասավանդվում են.

  • նկարչություն (գծանկար, կոմպոզիցիա),
  • գծագրություն,
  • մաթեմատիկա,
  • ֆիզիկա (շինարարական մասնագիտություններով շարունակողների համար),
  • մասնագիտական ներածություն,
  • հայոց լեզու, ռուսաց լեզու (հայերենով ուսուցանվող խմբերում)
  • անգլերեն, հայոց լեզու (անգլերենով ուսուցանվող խմբերում)

Ավարտական քննությունների արդյունքներով դիմորդները կարող են ընդունվել համալսարանի բակալավրիատի առաջին կուրս` համապատասխան մասնագիտություններով:

Արտասահմանյան քաղաքացիների նախապատրաստական խմբերում ուսումնառության տևողությունը 1 տարի է:

Դիմորդը ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

  1. դիմում` Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի անունով.
  2. նախարարության կողմից տրամադրված    դիմում-հարցաթերթիկ` համաձայն ձևի.
  3.  բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին, որը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից.
  4. անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերի պատճենները և (կամ) մկրտության վկայականը.
  5. կրթական աստիճանի ավարտական փաստաթղթի պատճենը.
  6. 3 x 4 չափսի 4 լուսանկար.
  7. ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով.

 2021-2022 ուսումնական տարում համալսարան ընդունվող արտասահմանյան քաղաքացիների համար սահմանված ուսման տարեկան վարձաչափերը

Հայերենով ուսուցանվող խմբեր

600 000 դրամ

Ռուսերենով ուսուցանվող խմբեր

700 000 դրամ

Անգլերենով, ֆրանսերենով ուսուցանվող խմբեր

800 000 դրամ

 

 668 просмотров всего,  2 просмотров сегодня