(010) 303-300

Միջազգային համագործակցություն

Իր հիմնադրման օրվանից համալսարանն ակտիվորեն համագործակցում է արտասահմանյան բուհերի և կազմակերպությունների հետ: 1990թ.-ից առ այսօր hամալսարանն ունի համագործակցության պայմանագրեր արտասահմանյան 29 երկրների 100-ից ավելի բուհերի և կազմակերպությունների հետ, առավել ակտիվ է համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Իտալիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Լեհաստանի, Չինաստանի, Իսպանիայի, Իրանի, Վրաստանի, Լիտվայի, Հնդկաստանի բուհերի և կազմակերպությունների հետ:

ԱՄՆ

ԲԵԼԱՌՈՒՍ ԲԵԼԳԻԱ ԲՈՒԼՂԱՐԻԱ ԻՍՊԱՆԻԱ ԻՐԱՔ ԼԱՏՎԻԱ

 

ԳԵՐՄԱՆԻԱ

ԼԻՏՎԱ

ԻՏԱԼԻԱ

ՎՐԱՍՏԱՆ

ԻՐԱՆ 

ԼԵՀԱՍՏԱՆ

 

 

ՀՆԴԿԱՍՏԱՆ

ՀՈՒՆԱՍՏԱՆ

ՂԱԶԱԽՍՏԱՆ

 

    

ՏԱՋԻԿԻՍՏԱՆ

ՄՈԼԴՈՎԱ

ՉԻՆԱՍՏԱՆ

ՌՈՒՄԻՆԻԱ

ՍՈՒԴԱՆ

ՈՒԿՐԱԻՆԱ

 

  

ՖՐԱՆՍԻԱ
           

 

 

 

 

 

 

 
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ
  

        

        

        

 

Համալսարանն անդամակցում է հեղինակավոր միջազգային մասնագիտական կազմակերպություններին, կոնսորցիումներին.

  • ԱՊՀ երկրների ճարտարապետական և շինարարության մասնագիտություններով բուհերի ասոցիացիա (АСВ),
  • Ֆրանսիայի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ճարտարապետական բարձրագույն դպրոցների ցանց (REA),
  • Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն (AUF),
  • Իտալական “Romualdo Del Bianco Foundation” կազմակերպություն,
  • Ճարտարապետական կրթության աջակցման միջտարածաշրջանային հասարակական կազմակերպություն (МООСАО),
  • Գոտի և ուղի ճարտարապետական համալսարանների միջազգային կոնսորցիում (BRAUIC),
  • Ճարտարապետների միության միջազգային ասոցիացիա (MAСА),
  • Չափագրողների միջազգային ֆեդերացիա (FIG),
  • Գյուտարարների համաշխարհային ասոցիացիաների ֆեդերացիա (IFIA):