(010) 303-300

Բակալավրիատ

Բակալավրիատում ընդունելությունը կազմակերպվում է.

  • արտասահմանյան քաղաքացիների նախապատրաստական խմբերի ավարտական քննությունների արդյունքով,
  • ընդհանուր հիմունքներով,
  • ՀՀ ԿԳՄՍՆ գրություններով՝ դիմորդների գիտելիքների ստուգման արդյունքով:

ՀՀ ԿԳՄՍՆ գրություններով դիմորդները հանձնում են հետևյալ քննությունները.

    • Ճարտարապետության ֆակուլտետի համար`գծանկար, գծագրություն, լեզու (որով կազմակերպվելու է ուսումնառությունը):
    • Դիզայնիֆակուլտետի համար` գծանկար, գծագրություն, լեզու (որով կազմակերպվելու է ուսումնառությունը):
    • Շինարարության ֆակուլտետի համար` մաթեմատիկա, ֆիզիկա, լեզու (որով կազմակերպվելու է ուսումնառությունը):
    • Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի համար.
      • Տնտեսագիտություն՝ մաթեմատիկա, հայոց լեզու կամ օտար լեզու:
      • Հաշվապահական հաշվառում և հարկում (շինարարության ճյուղում)՝ մաթեմատիկա, հայոց լեզու կամ օտար լեզու:
      • Լոգիստիկա՝ մաթեմատիկա, հայոց լեզու կամ օտար լեզու:
      • Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)՝ մաթեմատիկա, ֆիզիկա կամ անգլերեն:
      • Տեղեկատվական համակարգեր՝ մաթեմատիկա, ֆիզիկա կամ անգլերեն:
    • Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի համար.
      • Տրանսպորտային համակարգեր — մաթեմատիկա, ֆիզիկա, հայոց լեզու:
      • Զբոսաշրջությունհայոց լեզու, օտար լեզու կամ մաթեմատիկա:
      • Սերվիս հայոց լեզու, օտար լեզու կամ աշխարհագրություն:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջնակարգ դպրոցների շրջանավարտները որպես հայոց լեզվի գնահատական կարող են փոխանցել ՀՀ և Վրաստանի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի ավարտական քննության գնահատականը:

Բակալավրիատում առկա ուսուցման տևողությունը 4 տարի է, հեռակա ուսուցման տևողությունը՝ 5 տարի: Բակալավրիատում օտար լեզուներով ուսումնառությունը կազմակերպվում է միայն առկա ուսուցմամբ:

Բոլոնիայի գործընթացի շրջանակներում բակալավրիատում շարժունությունն իրականացվում է մեկ կիսամյակ կամ մեկ ուսումնական տարի ժամկետով: 

 Դիմորդը ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

  1. դիմում` Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի անունով.
  2. նախարարության կողմից տրամադրված    դիմում-հարցաթերթիկ` համաձայն ձևի.
  3.  բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին, որը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից.
  4. անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերի պատճենները և (կամ) մկրտության վկայականը.
  5. կրթական աստիճանի ավարտական փաստաթղթի պատճենը.
  6. 3 x 4 չափսի 4 լուսանկար.
  7. ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով.

 

2024-2025 ուսումնական տարում համալսարան ընդունվող օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված ուսման տարեկան վարձաչափերն՝ ըստ կրթական աստիճանի, ֆակուլտետների և ուսուցանվող լեզուների

  

Բակալավրիատ

Ուսման վարձաչափ (ՀՀ դրամ)

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Ռուսերենով ուսուցանվող խմբեր

1 080 000

Անգլերենով ուսուցանվող խմբեր

1 200 000

ԴԻԶԱՅՆ

Ռուսերենով ուսուցանվող խմբեր

960 000

Անգլերենով ուսուցանվող խմբեր

1 080 000

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ռուսերենով ուսուցանվող խմբեր

960 000

Անգլերենով ուսուցանվող խմբեր

1 080 000

Համալսարանի բոլոր ֆակուլտետների հայերենով ուսուցանվող խմբերում ուսման վարձը սահմանված է ՀՀ քաղաքացիների համար սահմանված ուսման վարձաչափերին հավասար:

Համալսարանի բոլոր ֆակուլտետների հայերենով ուսուցանվող խմբերում ուսման վարձը սահմանված է ՀՀ քաղաքացիների համար սահմանված ուսման վարձաչափերին հավասար: