Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի մայիսի 24-ի թիվ 578-Ն որոշման և «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություն¬ներում մագիստրատուրայի ընդունե¬լության և ուսուցման կարգ»-ի հայտարարում է 2018-2019 ուսումնական տարվա առկա ուսուցման մագիստրատուրայի ընդունելություն՝ հետևյալ մասնագիտություններով.
Դասիչը, Մասնագիտությունը |
Դասիչը Կրթական ծրագիրը |
Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) |
Բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) |
Ոսման վարձի չափը (դրամ) |
||
Ընդամենը |
Այդ թվում՝ բանակից զորացրված (ԲԶ) |
|||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
073101.00.7 ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈւԹՅՈւՆ |
073101.01.7 |
Ճարտարապետություն |
9 |
1 |
120 |
792.000 |
073102.00.7 ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ |
073102.01.7 |
Քաղաքային տնտեսություն |
1 |
0 |
20 |
702.000 |
073102.02.7 |
Ջերմագազամատակարարում և օդափոխություն |
1 |
0 |
20 |
702.000 |
|
073201.00.7 ՇԻՆԱՐԱՐՈւԹՅՈւՆ |
073201.01.7 |
Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն |
4 |
1 |
30 |
702.000 |
073201.02.7 |
Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրություն |
1 |
0 |
20 |
702.000 |
|
073201.03.7 |
Ջրային համակարգերի շինարարություն և շահագործում |
3 |
1 |
20 |
702.000 |
|
073201.04.7 |
Գեոդեզիա և կադաստր |
3 |
1 |
20 |
702.000 |
|
073201.06.7 |
Անշարժ գույքի փորձաքննություն |
1 |
0 |
20 |
702.000 |
|
073201.08.7 |
Շենքերի նախագծում |
4 |
1 |
20 |
702.000 |
|
073201.09.7 |
Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում |
2 |
1 |
20 |
702.000 |
|
061101.00.7 ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ (ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԻՏՈւԹՅՈւՆ) |
061101.01.7 |
Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն) |
4 |
1 |
20 |
624.000 |
061104.00.7 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ |
061104.03.7 |
Կառավարման տեղեկատվական համակարգեր |
3 |
0 |
20 |
624.000 |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
021201.00.7 ԴԻԶԱՅՆ |
021201.01.7 |
Դիզայն |
4 |
0 |
30 |
690.000 |
021201.02.7 |
Գրաֆիկական դիզայն |
2 |
0 |
30 |
690.000 |
|
021201.05.7 |
Միջավայրի դիզայն |
2 |
1 |
10 |
690.000 |
|
031101.00.7 ՏՆՏԵՍԱԳԻՏՈւԹՅՈւՆ |
031101.03.7 |
Ձեռնարկությունների տնտեսագիտություն |
3 |
1 |
20 |
660.000 |
041101.00.7 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՐԿՈւՄ |
041101.01.7 |
Հաշվապահական հաշվառում /շինարարության ճյուղում/ |
2 |
0 |
20 |
660.000 |
071601.00.7 ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ |
071601.03.7 |
Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում |
2 |
1 |
10 |
624.000 |
041301.00.7 ԿԱՌԱՎԱՐՈւՄ |
041301.13.7 |
Նախագծերի կառավարում |
- |
- |
30 |
660.000 |
101501.00.7 ԶԲՈՍԱՇՐՋՈւԹՅՈւՆ |
101501.01.7 |
Զբոսաշրջություն |
- |
- |
15 |
600.000 |
Ընդամենը |
51 |
10 |
515 |
- |
- Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները: Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:
- Մագիստրատուրայի ընդունելությունն անց է կացվում երկու փուլով:
1-ին փուլով մագիստրատուրայի ընդունելությունն ըստ մասնագիտությունների անց է կացվում ՀՀ Կառավարության կողմից հաստատված պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ուսուցման տեղերի համար:
1-ին փուլով մագիստրատուրայի ընդունելությանը կարող են մասնակցել միայն բակալավրի որակավորում ունեցող շրջանավարտները: 1-ին փուլով ընդունելության դիմումներն ընդունվում են ընթացիկ տարվա հունիսի 05-ից մինչև հունիսի 15-ը՝ աշխատանքային օրերին ժամը 0900 - 1800:
1-ին փուլով ընդունվածների հրամանագրումը կատարվում է մինչև հունիսի 20-ը:
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիները պետական պատվերի շրջանակում Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից (ԲԶ) հատկացված տեղերում կարող են ընդունվել զորացրվելուց հետո երեք տարվա ընթացքում այդ խմբի դիմորդների մրցույթով: Այս մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել վճարովի հիմունքներով ընդունելության մրցույթին:
ԲԶ տեղերի համար դիմումներն ընդունվում են ընթացիկ տարվա հունիսի 05-ից 15-ը և օգոստոսի 20-ից 28-ը՝ աշխատանքային օրերին ժամը 0900 -1800, իսկ հրամանագրումը կատարվում է մինչև սեպտեմբերի 1-ը:
2-րդ փուլով մագիստրատուրայի ընդունելությունն անց է կացվում ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) ուսուցման տեղերի համար:
2-րդ փուլով ընդունելության դիմումներն ընդունվում են ընթացիկ տարվա հունիսի 05-ից 20-ը և օգոստոսի 20-ից 28-ը՝ աշխատանքային օրերին ժամը 0900 -1800:
2-րդ փուլով ընդունվածների հրամանագրումը կատարվում է մինչև սեպտեմբերի 01-ը՝ ըստ հայտագրված դիմումների խմբաքանակի: - Հարակից մասնագիտությամբ կամ այլ բուհերի շրջանավարտներն անվճար և վճարովի համակարգերում հայտագրվող մասնագիտությամբ մրցույթին մասնակցելու համար տվյալ մասնագիտությունից հանձնում են քննություն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համապատասխան քննական հանձնաժողովում:
- Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
1. դիմում-հայտ համալսարանի ռեկտորին, նշելով ընտրած մասնագիտությունը,
2. բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմների և դրանց հավելվածների (ներդիրների) սահմանված կարգով հաստատված պատճենները (արտերկրի բուհերում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
3. ինքնակենսագրություն և 4 լուսանկար (3x4 չափսի),
4. հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում),
5. զին. գրքույկի պատճեն,
6. ՀՀ օրենսդրությամբ սահմանված անվճար ուսուցման արտոնությունից օգտվելու վերաբերյալ փաստաթղթերը (առկայության դեպքում),
7. Սոց.անապահովության սահմանային (30) միավորից բարձր միավոր ունեցող ուսանողները՝ տեղեկանք համայնքից (առկայության դեպքում), - Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն անցկացվում է ըստ հետևյալ չափանիշների առաջնահերթության.
1. նախորդ ուսումնառության արդյունքում շնորհված դիպլոմի հավելվածի միջին որակական գնահատականի,
2. մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության միջին որակական գնահատականի,
3. հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատանքների առկայության,
4.ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին որակական գնահատականի: - Փաստաթղթերի ընդունումն իրականացվելու է Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2129 սենյակում:
Ճարտարապետության և շինարարության
Հայաստանի ազգային համալսարանի
Ընդունող հանձնաժողով
հեռ. 010 580156