(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Քննական առարկաններ

Թեստեր

Թեստ 1 Թեստ 2

Պատասխաններ

Թեստեր

Թեստ 1 Թեստ 2

Պատասխաններ

2024-2025 ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ Ու ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ՆԵՐԲՈւՀԱԿԱՆ` «ԳԾԱՆԿԱՐ» ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ 

ՄԱՍՆԱԳԻՏՈւԹՅՈւՆՆԵՐ 

073101.00.6 - «Ճարտարապետություն» 

Վերոնշյալ մասնագիտություններով «Գծանկար»  առարկայի ընդունելության քննությունների քննական առաջադրանքները և գնահատման չափանիշները:  

ԳԾԱՆԿԱՐ (Ճ  

«Գծանկար» առարկայի քննությունը նպատակ ունի ստուգելու և գնահատելու դիմորդի ծավալատարածական ընկալման և վերապատկերման ունակությունները, կատարման տեխնիկան, հաշվի առնելով գծանկարի առաջադրանքի կատարման քննական պահանջները` 

 ԳԾԱՆԿԱՐ 

073101.00.6 «Ճարտարապետություն» մասնագիտությամբ դիմորդները նկարում են գիպսե դիմաքանդակ (Գատամելատ, Սոկրատես, Հոմերոս)` համաձայն Ձև 1-ի: 

Գիպսե դիմաքանդակի և հարթաքանդակի ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ: 

Դիմորդների նստատեղերի ընտրությունը, ըստ համարակալման, նույնպես կատարվում է վիճակահանությամբ: 

Առաջադրանքի կատարման համար տրվում է` 

073101.00.6 «Ճարտարապետություն» մասնագիտության համար 8 ժամ, (240 րոպե + 60 րոպե ընդմիջում + 240 րոպե): 

Առաջադրանքը կատարվում է A2 ձևաչափի գծագրական թղթի վրա (վատման)` տարբեր կոշտության գրաֆիտե սև մատիտներով:  

Քննական առաջադրանքը ներառում է հետևյալ բաղադրիչները՝  

  • Թղթի վրա դիմաքանդակի և նատյուրմորտի չափի ճիշտ ընկալում, տեղադրում և կառուցում, 
  • Կառուցման խնդիրների լուծում` հաշվի առնելով առարկաների ձևաստեղծման, համաչափությունները  և մասշտաբային ճշտությունը: 
  • Լուսաստվերների ճիշտ կատարման շնորհիվ պատկերի ծավալային մշակում և գծանկարի կատարման որակի ապահովում: 
  • Տոնայնության և նյութականության վերարտադրություն. կատարման տեխնիկայի և հնարքների հմուտ կիրառում: 
  • Սահմանված ժամկետում նյութի գրագետ կիրառմամբ քննական պահանջները բավարարող ավարտուն աշխատանքի կատարում,   

Առաջադրանքի գնահատման չափանիշներն են՝ 

  1. Գիպսե դիմաքանդակի կամ նատյուրմորտի օպտիմալ չափն ու տեղադրումը A2 ձևաչափի թղթի վրա – 0-5 միավոր: 
  1. Գիպսե դիմաքանդակի և նատյուրմորտի համաչափությունները և կառուցումը – 0-5 միավոր: 
  1. Գծանկարի կատարման գրաֆիկական և տեխնիկական հմտությունները – 0-5 միավոր: 
  1. Լույսի և ստվերի մշակումով առարկաների ծավալային ընկալման և նյութի արտահայտման հմտությունը – 0-5 միավոր: 

Նախապես ծածկագրված քննական աշխատանքները ստուգվում և գնահատվում են հանձնաժողովի բոլոր անդամների կողմից առանձին-առանձին, այնուհետև միջինացվում: 

Դրական են համարվում 8.0 և բարձր միավորները (համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 476-Ն որոշման). գնահատման միավորները նշանակվում են հարյուրերորդական մասի պահպանումով: 

 Ընդամենը՝ 20 միավոր 

 Ձև 1 

«Ճարտարապետություն» մասնագիտության համար 

 «Գծանկար» քննական առարկայի վիճակագրությամբ ընտրվող 

 դիմաքանդակներ 

1. Դիմաքանդակներ («Ճարտարապետություն» մասնագիտություն)

ա) Գատամելատ
բ) Սոկրատես
բ) Սոկրատես

2024-2025 ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ Ու ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ՆԵՐԲՈւՀԱԿԱՆ` «ԳԾԱՆԿԱՐ» ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ 

ՄԱՍՆԱԳԻՏՈւԹՅՈւՆՆԵՐ 

021201.00.6 - «Դիզայն» 

Վերոնշյալ մասնագիտություններով «Գծանկար»  առարկայի ընդունելության քննությունների քննական առաջադրանքները և գնահատման չափանիշները:  

ԳԾԱՆԿԱՐ (Դ 

«Գծանկար» առարկայի քննությունը նպատակ ունի ստուգելու և գնահատելու դիմորդի ծավալատարածական ընկալման և վերապատկերման ունակությունները, կատարման տեխնիկան, հաշվի առնելով գծանկարի առաջադրանքի կատարման քննական պահանջները` 

 ԳԾԱՆԿԱՐ 

021201.00.6 «Դիզայն» մասնագիտության դիմորդները նկարում են դեկորատիվ գիպսե հարթաքանդակով (խաղողի տերևներով, բուսական տարրով կամ խնձորով) և կուժով ու կտորով պարզ նատյուրմորտ համաձայն Ձև 1-ի: 

Գիպսե դիմաքանդակի և հարթաքանդակի ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ: 

Դիմորդների նստատեղերի ընտրությունը, ըստ համարակալման, նույնպես կատարվում է վիճակահանությամբ: 

Առաջադրանքի կատարման համար տրվում է` 

021201.00.6 «Դիզայն» մասնագիտության համար 6 ժամ, (180 րոպե + 60 րոպե ընդմիջում + 180 րոպե): 

Առաջադրանքը կատարվում է A2 ձևաչափի գծագրական թղթի վրա (վատման)` տարբեր կոշտության գրաֆիտե սև մատիտներով:  

Քննական առաջադրանքը ներառում է հետևյալ բաղադրիչները՝  

  • Թղթի վրա դիմաքանդակի և նատյուրմորտի չափի ճիշտ ընկալում, տեղադրում և կառուցում, 
  • Կառուցման խնդիրների լուծում` հաշվի առնելով առարկաների ձևաստեղծման, համաչափությունները  և մասշտաբային ճշտությունը: 
  • Լուսաստվերների ճիշտ կատարման շնորհիվ պատկերի ծավալային մշակում և գծանկարի կատարման որակի ապահովում: 
  • Տոնայնության և նյութականության վերարտադրություն. կատարման տեխնիկայի և հնարքների հմուտ կիրառում: 
  • Սահմանված ժամկետում նյութի գրագետ կիրառմամբ քննական պահանջները բավարարող ավարտուն աշխատանքի կատարում,   

Առաջադրանքի գնահատման չափանիշներն են՝ 

  1. Գիպսե դիմաքանդակի կամ նատյուրմորտի օպտիմալ չափն ու տեղադրումը A2 ձևաչափի թղթի վրա – 0-5 միավոր: 
  1. Գիպսե դիմաքանդակի և նատյուրմորտի համաչափությունները և կառուցումը – 0-5 միավոր: 
  1. Գծանկարի կատարման գրաֆիկական և տեխնիկական հմտությունները – 0-5 միավոր: 
  1. Լույսի և ստվերի մշակումով առարկաների ծավալային ընկալման և նյութի արտահայտման հմտությունը – 0-5 միավոր: 

Նախապես ծածկագրված քննական աշխատանքները ստուգվում և գնահատվում են հանձնաժողովի բոլոր անդամների կողմից առանձին-առանձին, այնուհետև միջինացվում: 

Դրական են համարվում 8.0 և բարձր միավորները (համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 476-Ն որոշման). գնահատման միավորները նշանակվում են հարյուրերորդական մասի պահպանումով: 

 Ընդամենը՝ 20 միավոր 

  Ձև 1 

«Դիզայն» մասնագիտության համար 

 «Գծանկար» քննական առարկայի վիճակագրությամբ ընտրվող 

դեկորատիվ հարթաքանդակներ 

1. Քննական նատյուրմորտի օրինակներ տարբեր հարթաքանդակներով՝ կճուճով և կտորով
(«Դիզայն» մասնագիտություն)

ա) Խաղողի տերևներով նատյուրմորտ բ) Բուսական տարրով նատյուրմորտ գ) Խնձորով նատյուրմորտ

2024-2025 ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ Ու ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ՆԵՐԲՈւՀԱԿԱՆ` «ԳԾԱԳՐՈւԹՅՈւՆ»  ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

ՄԱՍՆԱԳԻՏՈւԹՅՈւՆՆԵՐ

073101.00.6 - «Ճարտարապետություն»

Վերոնշյալ մասնագիտություններով «Գծագրություն»  առարկայի ընդունելության քննությունների քննական առաջադրանքները և գնահատման չափանիշները:

ԳԾԱԳՐՈւԹՅՈւՆ

«Գծագրություն» առարկայի քննությունը նպատակաուղղված է ստուգելու դիմորդների գրաֆիկական աշխատանքների կատարման ունակությունները, ծավալատարածական ընկալման և պատկերման մակարդակը: Քննական տոմսերն ընդգրկում են երկու բաժիններ՝ պրոյեկցիոն գծագրություն և երկրաչափական կառուցման խնդիրներ, որոնցում լուսաբանվում են հետևյալ թեմաները.

  • Պրոյեկտման մեթոդներ, ուղղանկյուն և զուգահեռ պրոյեկցիաներ,
  • Երկրաչափական մարմինների համալիր գծագրերի և աքսոնոմետրիկ պրոյեկցիաների կառուցման կանոններ,
  • Գծագրերի ձևավորման ստանդարտ կանոններ,
  • Երկրաչափական կառուցման հիմնական խնդիրներ: Լծորդումներ և հարթ շրջագծերի կառուցում,
  • Հատույթներ և կտրվածքներ:

Առաջադրանքի և դիմորդների նստատեղերի ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ: Քննության համար տրվում է 4 ժամ (240 րոպե): Առաջադրանքը կատարվում է A2 ձևաչափի գծագրական թղթի վրա:

Քննական տոմսերում ներառված են հետևյալ երկու խնդիրները՝

  • Տրված են հանույթներով և հատույթներով մարմնի երկու պրոյեկցիաները: Պահանջվում է կառուցել նրա երրորդ պրոյեկցիան և աքսոնոմետրիան՝ տալով բոլոր անհրաժեշտ կտրվածքները:
  • Կառուցել առաջադրված հարթ շրջագիծը, որը ներառում է լծորդման խնդիրներ:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Առաջին առաջադրանքը բաժանվում է բաղադրիչների և գնահատվում  հետևյալ կերպ.

  • Առաջադրված պրոյեկցիաների կառուցումը կտրվածքներով` 4 (չորս) միավոր,
  • Բացակայող պրոյեկցիայի կառուցումը կտրվածքով` 4 (չորս) միավոր,
  • Աքսոնոմետրիայի կառուցումը հանվածքով` 6 (վեց) միավոր,
  • Երկրորդ առաջադրանքը բաժանվում է հետևյալ բաղադրամասերի՝ լծորդման խնդիրներ՝ 4 (չորս) միավոր, չափադրում՝ 1 (մեկ) միավոր:

  • Ընդհանուր աշխատանքի գրաֆիկական կատարման որակի և ստանդարտների պահպանման համար` 1 (մեկ) միավոր, (ընդամենը՝ 20 միավոր):

Նախապես ծածկագրված քննական աշխատանքներն ստուգվում և գնահատվում են հանձնաժողովի անդամների կողմից: Դրական են համարվում 8.0 և բարձր միավորները (համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 476-Ն որոշման). գնահատման միավորները նշանակվում են հարյուրերորդական մասի պահպանումով, այնուհետև` միջինացվում:

Ընդամենը՝ 20 միավոր

filetype_pdf«Գծագրություն» առարկայի շտեմարան

filetype_pdf«Կոմպոզիցիա» առարկայի ուղեցույցի թարմացված տարբերակ, քննական երկրաչափական մարմինների ցանկ և կատարված աշխատանքի  երկու օրինակ: 

2024-2025 ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ Ու ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ՆԵՐԲՈւՀԱԿԱՆ` «ԿՈՄՊՈԶԻՑԻԱ» ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

ՄԱՍՆԱԳԻՏՈւԹՅՈւՆՆԵՐ

021201.00.6 - «Դիզայն»

Վերոնշյալ մասնագիտություններով «Կոմպոզիցիա»  առարկայի ընդունելության քննությունների քննական առաջադրանքները և գնահատման չափանիշները:

Քննական առաջադրանք  -      երկրաչափական մարմինների կառուցմամբ և կիրառմամբ

                                    ստեղծել համակցված   

                              ծավալատարածական կոմպոզիցիա՝ նկարչական հեռանկարի  

                              կամ աքսոնոմետրիկ կառուցման սկզբունքով և լուսաստվերային

                              մշակմամբ:

                              Վիճակահանության սկզբունքով թվով 10 (տաս) երկրաչափական  

                              մարմիններից  

                              /խորանարդ, գլան, գունդ, կոն, քառանկյուն բուրգ, վեցանկյուն

                              պրիզմա, ուղղանկյուն պրիզմա, սալիկ՝ քառանկյուն, սալիկ՝  

                              վեցանկյուն, տափօղակ,/,

                              ընտրվում է 5 (հինգ) երկրաչափական մարմին:

Նյութ                  -      աշխատանքը կատարվում է A3 ձևաչափի գծագրական թղթի վրա   

                              (վատման)՝ գրաֆիտե սև մատիտով:   

                              Թույլատրվում է գծագրական գործիքների կիրառումը:

Նպատակ         -       ստուգել և գնահատել դիմորդի ստեղծագործական    

ունակությունները՝ կոմպոզիցիոն մտահղացման,  

երկրաչափական մարմինների համակցմամբ    

                                    ծավալատարածական և հեռանկարային ընկալման

                                    կարողությունները, գրաֆիկական միջոցներով այն

                                    ներկայացնելու հմտությունը:

Քննական խնդիրներ և պահանջներ    -

  • Թղթի վրա գրագետ տեղադրում՝ հաշվի առնելով տեղադրվող պատկերի համաչափությունները:
  • Ապահովել երկրաչափական մարմինների գրագետ կառուցումը և կոմպոզիցիայի մշակումը՝ կիրառելով նկարչական հեռանկարի սկզբունքը:
  • A3 ձևաչափի թղթի վրա պահպանել տարբեր մարմինների համատեղ կիրառման օրինաչափությունները՝ ապափովելով համակցման և ընկալման հնարավորություները:
  • Կատարել առաջադրանքի լուսաստվերային մշակում՝ գծանկարի շտրիխային տեխնիկայով:
  • Պայմանական լույսի աղբյուրը ընտրվում է ինքնուրույն /կամայական/:
  • Աշխատանքում կիրառել վերադրման և մեկ մարմինը մյուսով հատման սկզբունքը:
  • Ծավալային կոմպոզիցիայի դիտման կետն ընտրվում է հեղինակի հայեցողությամբ:
  • Վիճակահանության սկզբունքով ընտրված թվով 5 (հինգ) երկրաչափական մարմիները կոմպոզիցիոն առաջարկում պարտադիր է կիրառել յուրաքանչյուրը 2 և ավել անգամ:
  • Համակցված երկրաչափական մարմինները ենթարկել ձևաստեղծման ռելիեֆային փոփոխությունների մասնատման և հանման մեթոդներով:

Աշխատանքի կատարման համար տրվում է 4 ժամ (240 րոպե)՝ առանց ընդմիջման:

Աշխատանքի գնահատման համար կարևորվում է ներկայացված պահանջների ապահովումը:

Նախապես ծածկագրված քննական աշխատանքը ստուգվում և գնահատվում է քննական հանձնաժողովի բոլոր անդամների կողմից անհատապես, այնուհետև ստացված գումարային միավորը միջինացվում է 20.00 (քսան) միավորի սահմանում: Դրական են համարվում 08.00 (ութ) և բարձր միավորները (համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի № 476-ի որոշման), գնահատման միավորները նշանակվում են հարյուրերորդական մասի պահպանմամբ:

Քննական աշխատանքի գնահատման չափանիշներ

Հիմնական չափանիշներ

Պարամետրեր

Միավորներ

1.

Կոմպոզիցիոն լուծում

1

Տրված ձևաչափում պատկերի գրագետ տեղադրում

5

20

2

Կոմպոզիցիոն լուծման ամբողջականության ապահովում

3

Կոմպոզիցիոն մտահղացման ինքնատիպություն և կերպարայնություն

4.

Վերադրման և մեկ մարմինը մյուսով հատման սկզբունքի կիրառում և ռելիեֆային փոփոխում

2.

Կառուցում

1.

Օգտագործվող երկրաչափական մարմինների գրագետ կառուցում՝ համակցման, հանման և մասնատման մեթոդով

5

2.

Նկարչական հեռանկարի պահանջների պահպանում և երկրաչափական մարմինների փոխկապակցում տարածության մեջ  

3.

Երկրաչափական մարմինների ծավալային արտահայտում՝ լուսաստվերային հակադրության միջոցով

4.

Կոմպոզիցիոն էլեմենտների համակցման մասշտաբային ընկալում

3.

Կատարողական հմտություններ

1.

Լուսաստվերային մշակում

5

2.

Նկարչական հեռանկարի հմտության տիրապետում

3.

Երկրաչափական մարմնի ծավալի արտահայտումը գծանկարի շտրիխային տեխնիկայով

4.

Երկրաչափական մարմինների նկարչական կառուցման գծային թույլ արտահայտում

4.

Աշխատանքի ամփոփում

1.

Աշխատանքի արտահայտչականություն և ամբողջականություն

5

2.

Գրաֆիկական տեխնիկայի հմտություն

3.

Աշխատանքի ավարտվածություն և մատուցում

4.

Առաջադրանքի կատարման քննական պահանջների ապահովում