ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
ԳԾԱՆԿԱՐ
2.1 «Գծանկար» առարկայի քննությունը նպատակ ունի գնահատելու դիմորդի ծավալատարածական ընակալման և վերապատկերման ունակությունները, ստեղծագործական, կատարման տեխնիկան, նախատեսում է գծանկարի առաջադրանքների կատարման քննական պահանջները:
«Գծանկար»
073101.00.6 «Ճարտարապետություն» մասնագիտությամբ դիմորդները նկարում են գիպսե գլուխ:
Գիպսե գլուխների ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ:
Դիմորդների նստատեղերի ընտրությունը, ըստ համարակալված մոլբերտների, կատարվում է վիճակահանությամբ:
Առաջադրանքի կատարման համար տրվում է 8 ժամ, (240րոպե + 60րոպե ընդմիջում + 240րոպե):
Առաջադրանքը կատարվում է A2 չափսի գծագրական թղթի վրա (վատման), տարբեր կոշտության գրաֆիտե սև մատիտներով:
Դրական են համարվում 8.0 և բարձր միավորները (համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի N 469-Ն որոշման). գնահատման միավորները նշանակվում են հարյուրեորդական մասի պահպանումով:
2.1 «Գծանկար» առարկայի քննությունը նպատակ ունի գնահատելու դիմորդի ծավալատարածական ընակալման և վերապատկերման ունակությունները, ստեղծագործական, կատարման տեխնիկան, նախատեսում է գծանկարի առաջադրանքների կատարման քննական պահանջները:
021201.00.6 «Դիզայն» մասնագիտությամբ դիմորդները նկարում են կենցաղային (երկրաչափական) առարկաներից կազմված նատյուրմորտ՝ (սափոր, կուժ, դեկորատիվ իրեր, կտոր և խաղողի տերևներ, բուսական դեկոր և խնձորի 3 հարթաքանդակներից մեկը) համաձայն հավելված 2-ի:
![]() |
![]() |
![]() |
Խաղողի տերևներ | Բուսական դեկոր | Խնձոր |
նատյուրմորտների հարթաքանդակների ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ:
Դիմորդների նստատեղերի ընտրությունը, ըստ համարակալված մոլբերտների, կատարվում է վիճակահանությամբ:
Առաջադրանքի կատարման համար տրվում է 8 ժամ, (240րոպե + 60րոպե ընդմիջում + 240րոպե):
Առաջադրանքը կատարվում է A2 չափսի գծագրական թղթի վրա (վատման), տարբեր կոշտության գրաֆիտե սև մատիտներով:
Դրական են համարվում 8.0 և բարձր միավորները (համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի N 469-Ն որոշման). գնահատման միավորները նշանակվում են հարյուրեորդական մասի պահպանումով:
1.1 «Գծագրություն» առարկայի քննությունը նպատակաուղղված է ստուգելու դիմորդների գրաֆիկական աշխատանքների կատարման ունակությունները, ծավալատարածական ընկալման և պատկերման մակարդակը: Քննական տոմսերը ընդգրկում են երկու բաժիններ՝ պրոյեկցիոն գծագրություն և երկրաչափական կառուցման խնդիրներ:
1.2 Առաջադրանքի և դիմորդների նստատեղերի ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ: Քննության համար տրվում է 4 ժամ (240 րոպե): Առաջադրանքը կատարվում է A2 չափսի գծագրական թղթի վրա:
1.3 Քննական տոմսերում ներառված են հետևյալ երկու խնդիրները՝
1.3.1 Տրված են հանույթներով և հատույթներով մարմնի երկու պրոյեկցիաները: Պահանջվում է կառուցել նրա երրորդ պրոյեկցիան և աքսոնոմետրիան՝ տալով բոլոր անհրաժեշտ կտրվածքները:
1.3.2 Կառուցել առաջադրված հարթ շրջագիծը, որը ներառում է լծորդման խնդիրներ:
Դրական են համարվում 8.0 և բարձր միավորները (համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի N 469-Ն որոշման). գնահատման միավորները նշանակվում են հարյուրերորդական մասի պահպանումով:
Քննական տոմսերի նմուշներին կարող եք ծանոթանալ ստորև