(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համալսարանի գիտության վարչության գործունեությունը կանոնակարգվում է  բնագավառի օրենքների, Համալսարանի կանոնադրության, ներքին ակտերի և իր կանոնակարգի պահանջներին համապա­տասխան:

 Վարչության  նպատակն  է  Համալսարանում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների համակարգումը, Համալսարանի գիտական, գիտակրթական և մտավոր ներուժի արդյունավետ օգտագործումը և զարգացումը, գիտական պարբերականների, գիտական և ուսումնամեթոդական գրականության հրատարակչական աշխատանքների կազմակերպումը և միջազգայնացումը, ինչպես նաև հետբուհական կրթության կազմակերպումը:  

Վարչության  հիմնական խնդիրներն են՝

  • Համալսարանի գիտության քաղաքականության և ռազմավարության, գիտական հետազոտությունների առաջնահերթ, միջնաժամկետ  և հեռանկարային ծրագրերի մշակումը և դրանց իրականացման մշտադիտարկումը,  
  • համալսարանի գիտական պարբերականների, գիտական և ուսումնամեթոդական գրականության հրատարակչական աշխատանքների ապահովումը,
  • հետբուհական կրթության կազմակերպումը՝ ապահովելով դրա ելքային արդյունքների համապատասխանությունը որակավորումների ազգային և միջազգային շրջանակներով սահմանված պահանջներին,
  • գիտահետազոտական գործունեությանն առնչվող փաստաթղթավորման կազմակերպումը,
  • Համալսարանի գիտաշխատողներին, դասախոսներին, ասպիրանտներին և ուսանողներին աջակցությունը և խորհրդատվության տրամադրումը,
  • գիտաչափական ցուցանիշների մշակումը,
  • գիտահետազոտական աշխատանքների վերաբերյալ տվյալների հավաքագրումն ու համակարգումը, դրանց իրականացման մշտադիտարկումն ու արդյունքների վերլուծությունը,
  • արտերկրի գիտական կազմակերպությունների և գիտնականների հետ համագործակցային կապերի ձևավորումը,
  • իր իրավասության սահմաններում հանրապետական և միջազգային գիտաժողովների կազմակերպումն ու իրականացումը:

Վարչության կառուցվածքային միավորներն են.

  • գիտական քաղաքականության մշակման և համակարգման բաժինը,
  • ասպիրանտուրայի և գիտական տեղեկատվության բաժինը: