Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ֆակուլտետ

Ճարտարապետական ֆակուլտետի   ճարտարապետության բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններում պատրաստվում են մասնագետներ «Ճարտարապետություն» մասնագիտությամբ: Հայաստանում ճարտարապետական մասնագիտական կրթության սկիզբը կարելի է համարել 1921 թվականը, երբ Երևանի պետական համալսարանի կազմում ներառվեց ինժեներական կրթությունը, և 1928 թ. տեխնիկական ֆակուլտետն ավարտած 7 շրջանավարտներ ստացան ճարտարապետի որակավորում: 1930թ. Համալսարանի տեխնիկական ֆակուլտետի հիմքի վրա ձևավորվեց շինարարական ինստիտուտը, որի կազմակերպիչն ու առաջին տնօրենը հանդիսացավ անվանի ճարտարապետ Միքայել Մազմանյանը: 1933 թ. Շինարարական իստիտուտը վերակազմավորվեց պոլիտեխնիկականի, իսկ 1974 թ. Շինարարական ֆակուլտետի հիմքի վրա ձևավորվեցին ճարտարապետաշինարարական և ինժեներաշինարարական ֆակուլտետները : ՀՀ կառավարության 1989թ. հուլիսի 11-ի որոշմամբ  ինստիտուտի ճարտարապետության և շինարարության ֆակուլտետները դառնում են Ճարտարապետության և շինարարության ինստիտուտ, որն էլ 2000թ. վերանվանվում է ԵՃՇՊՀ: Ինչպես նախկին ճարտարապետության ամբիոնը, այնպես էլ համալսարանի կազմավորումից հետո՝ Ճարտարապետության ֆակուլտետն իր ուրույն տեղն ու դեմքն է ունեցել Հայաստանի ճարտարագիտական կրթության ոլորտում, ինչի մասին են վկայում թե խորհրդային տարիներին, թե անկախության ժամանակահատվածում շրջանավարտների ավարտական աշխատանքների նվաճած դիպլոմները միջազգային մրցույթ-ստուգատեսներում : Ճարտարապետության   ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմը, սկսած 1994թ., պաշտոնապես ճանաչվել է համարժեք ֆրանսիականին: Ճարտարապետության ֆակուլտետում են  դասավանդում գործնական նախագծմամբ զբաղվող անվանի ճարտարապետները և առաջատար շինարարական կազմակերպությունների մասնա­գետ­ները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, ինչը նպաստում է ոչ միայն արտաքին շահակիցների և գործատուների հետ սերտ համագործակցությանը, այլև կրթական, գիտահետազոտական ու արտադրական գործընթացների ինտեգրմանը: Ֆակուլտետի ամբիոններում դասավանդում է 121 դասախոս /որից 75-ը հիմնական աշխատողներ են/: Դասախոսներից 6-ը ունի գիտության դոկտորի գիտական աստիճան, 37-ը` գիտության թեկնածուի: 19 դասախոս ունի պրոֆեսորի   կոչում, 33 դասախոս` դոցենտի, 22-ը ասիստենտ է: Ֆակուլտետում դասավանդումն իրականացվում է ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն և ռուսերեն լեզուներով, քանի որ ավանդաբար ֆակուլտետի ուսանողների 20-30 տոկոսը հանդիսանում է արտերկրի քաղաքացի : Արտերկրի ուսանողների մեջ ամենամեծ թվաքանակը կազմում են Իրանի Իսլամական Հանրապետության, Սիրիայի, Հնդկաստանի, Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի քաղաքացիները: Ֆակուլտետում սովորում են նաև Իտալիայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Իրաքի, Ղազախստանի, Թուրքմենիայի քաղաքացիներ: Ֆակուլտետը, համաձայն արտերկրի ԲՈՒՀ-երի հետ համալսարանի կնքած պայմանագրերի և համաձայնագրերի, կրթական գործընթացում առանձնապես սերտ կապեր է հաստատել  Կլերմոն Ֆերանի, Լիոնի, Սենտ Էտիենի Ազգաին Բարձրագույն Ճարտարապետական Դպրոցների, Ֆլորենցիայի Ճարտարապետական Համալսարանի, Միլանի Պոլիտխնիկ Համալսարանի, Մոսկվայի Ճարտարապետության Ինստիտուտ- Ակադեմիայի, Ռոստովի պետական շինարարական համալսարանի հետ, ինչն արտահայտվում է ուսանողների և դասախոսների ամենամյա փոխայցելություններով, աշխատանքային հավաքներով, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերով : Առանձնահատուկ հիշատակության է արժանի համալսարանի պատմության մեջ աննախադեպ՝  Միլանի Պոլիտոխնիկի  հետ համատեղ   իրականացված՝ երկամյա և մեկամյան Մասթեր դասընթացների կազմակերպումը՝  իտալական կրթական ծրագրով և դասախոսական կազմի ներգրավումով: Ֆակուլտետի տարբեր տարիների դեկաններ են հանդիսացել.
  • 1989 -1993 Կանայան Աշոտ Արդվարդի
  • 1993 – 1999 Սարգսյան Նարեկ Ալբերտի
  • 2000 – 2003 Դանիելյան Սամվել Սայիկի
  • 2003 – 2013 Բարսեղյան Տիգրան Սերյոժայի
  • 2013 – առ այսօր Թովմասյան Սարգիս Արիստակեսի
Սարգիս Արիստակեսի Թովմասյան դեկան,  Ճարտ․ թեկնածու, դոցենտ՝
Լուսինե Ավետիքի Տոնոյանց դեկանի տեղակալ
Աննա Սասունիկի Արոյան դեկանի տեղակալ
Արմեն Ռուբենի Շատվորյան դեկանի տեղակալ ՝ Ճարտ․ թեկնածու, դոցենտ
Իրինա Սամվելի Հովհաննիսյան քարտուղար