Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում գործող Certiport լիազորված թեստավորման կենտրոնն առաջարկում է Autodesk ընկերության AutoCAD, Inventor, Revit, Maya, 3DS Max և Fusion 360 ծրագրակազմերի գիտելիքներն ու հմտությունները հավաստող Autodesk Certified User հավաստագիր ձեռք բերելու հնարավորություն, ինչը կարող է նպաստել համալսարանի ուսանողների, ինչպես նաև կարիերայի վաղ փուլում գտնվողների մասնագիտական հաջողությանը։
Գրանցվելով թեստավորման քննության՝ կստանաք Autodesk-ի ծրագրակազմերի CADLearning կրթական ռեսուրսների շտեմարանի անվճար հասանելիություն, ինչից կարող եք օգտվել ՃՇՀԱՀ լաբորատորիայում։
Քննությունը հաջող հանձնելու համար անհրաժեշտ հմտություններն ըստ ծրագրակազմերի
Autodesk AutoCAD
Autodesk Inventor
Inventor (Imperial | Metric)
Revit Architecture (Imperial | Metric)
3ds Max
Maya
ՃՇՀԱՀ Certiport լիազորված թեստավորման կենտրոնը կարող եք տեսնել հետևյալ հասցեով https://www.certiport.com/Locator/՝ լրացնելով country, city, program, exam դաշտերը։
Եթե ցանկանում եք հանձնել թեստավորման քննություն, սակայն ՃՇՀԱՀ ուսանող կամ աշխատակից չեք, նման հնարավորություն կունենաք՝ մասնակցելով ՃՇՀԱՀ կողմից կազմակերպվող Autodesk-ի ծրագրակազմերի երկարաժամկետ կամ կարճաժամկետ դասընթացներին։
Ի՞նչ հարցեր են տրվում քննությանը։
Autodesk հավաստագրման քննությունները սցենարային համատեքստում ստուգում են մասնակցի գիտելիքները և հմտությունները հետևյալ 2 տիպի հարցախմբերի միջոցով․
1. Autodesk-ի ծրագրակազմի գործնական կիրառման հարցեր
Այս հարցերը պահանջում են, որ թեկնածուն առաջադրանքը կատարի Autodesk-ի համապատասխան ծրագրակազմում և պատասխանը գրի թեստում։
2․ Գծային հարցեր
Ներառում են ճիշտ/սխալ տարբերակների ընտրության կամ համապատասխանեցման հարցեր։
Որքա՞ն է հավաստագրի գործողության ժամկետը։
Autodesk Certified User հավաստագիրը գործում է ստանալու օրվանից հետո 3 տարվա ընթացքում։
Ինչպե՞ս գրանցվեմ քննությունը հանձնելու համար։
Քննությունը հանձնելու նպատակով անհրաժեշտ է օգտահաշիվ բացել Certiport
https://certiport.pearsonvue.com կայքում։
Եթե հաջողությամբ հանձնում եմ քննությունը, արդյունքներն ինչպե՞ս են ճանաչվում ։
Autodesk –ի քննությունը բարեհաջող հանձնելուց հետո հավաստագիրը կարող եք տեսնել Certiport ընկերության կայքի Ձեր էջում, տպել կամ պահել, բացի այդ www.youracclaim.com կայքից կարող եք ստանալ թվային բեյջ և կցել Ձեր սոցիալական հարթակների էջերին։
Autodesk Certifies User քննությունների վերաբերյալ այլ մանրամասներ կարող եք տեսնել հետևյալ հղումով
Քննական հավաստագիր 37500 ՀՀ դրամ
Քննական հավաստագիր + վերահանձնում 45000 ՀՀ դրամ
Քննական հավաստագիր + վերահանձնում + փորձնական թեստ 55000 ՀՀ դրամ
Այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 58 37 73 հեռախոսահամարով, կամ ուղարկեք նամակ innesc@nuaca.am էլ. փոստի հասցեին։