(010) 303-300

Սիմոնյան Իրինա Մանվելի

Ճարտարապետության թեկնածու, դոցենտ

Հայաստանի ինժեներական ակադեմիայի ակադեմիական խորհրդական

Ծննդյան թիվը, ամիսը, ամսաթիվը` 08.07.1973

Էլ. փոստը` isimonysn@nuaca.am, ira_simonyan@yahoo.com

 

Կրթություն և վերապատրաստում

  • 2004-2009թթ. Երևանի ճարտարապետության և շինարարություն պետական համալսարան, ճար­տա­րա­պե­տության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամ­բիոնի հայցորդ:
  • 1990-1996թթ. Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտ, ճարտարապետության ֆա­կուլ­տետ, ճարտարապետ:
  • 1980-1990թթ. Երևանի Ֆ. Դերժինսկու անվան թիվ 20 ռուսական միջնակարգ դպրոց:

Աշխատանքային գործունեություն

  • 2008-2014թթ.  «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» (ՃՇՀԱՀ) (մինչև 2014թ.` Երևանի ճարտարապետության և շինարարության պետա­կան համալսարան) դիզայն ամբիոնի ասիստենտ:
  • 2005թ. առ այսօր «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» (ՃՇՀԱՀ) (մինչև 2014թ.` Երևանի ճարտարապետության և շինարարության պե­տա­կան համալսարան) Ճարտարապետության տեսության, պատմաճարտա­րա­պետա­կան ժառանգության  վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի ասիստենտ, դասավանդում է անգլերեն լեզվով  “Համաշ­խար­հային ճարտարապետության պատմություն”, “Արդի ճարտարապե­տու­թյուն”, “Նորագույն ճարտարապետություն”, “Ճարտարապետական նախագծման հիմունք­ներ”, “ԾՏՀ”   առարկաները:
  • 2003-2005թթ. «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» (ՃՇՀԱՀ) (մինչև 2014թ.` Երևանի ճարտարապետության և շինարարության պետա­կան համալսարան) ճարտարապետության տեսության, պատմության և հուշար­ձան­ների վերականգնման ամբիոնի լաբորանտ:

Գիտական ուղղվածություն

  • Ճարտարապետական և դիզայն նախագծում, ճարտարապետության տեսություն և պատմություն, գիտահետազոտական գործունեություն, դասավանդում:

Մասնակցությունը ծրագրերին և գիտահետազոտական աշխատանքներին

Տպագրված աշխատանքներ

  • 6 գիտական աշխատանք:

Լեզուների իմացություն

  • Հայերեն` գերազանց,
  • Ռուսերեն`գերազանց,
  • Անգլերեն` լավ:

Վերջին հրապարակումներ

  1. Ի.Մ. Սիմոնյան «Ժամանակակից գրադարանային շենքերի ֆունկցիոնալ վերակազմավորման, զարգացման և արդիականացման խնդիրների վերլուծությունը»: ԵՃՇՊՀ-ի գիտական աշխատությունների ժողո­վա­ծու. Երևան — Հատոր I (34). էջ 69-71:
  2. Ի.Մ. Սիմոնյան «Մատենադարանի ճարտարապետության անցյալն ու ներկան»: ԵՃՇՊՀ-ի գիտական աշխատու­թյուն­ների ժողովածու. – Երևան — Հատոր I (40). էջ 69-74:
  3. Ի.Մ. Սիմոնյան «Քաղաքացիական Շենքերի արդիականացման ներկա խնդիրները», Հայաստանի շինարարների միության գիտական աշ­խա­տու­թյունների ժողովածու, Երևան էջ 63-67: