(010) 303-300

Արզումանյան Արտավազդ Ավետիքի

Տեխնիկական գիտությունների թեկնածու, ասիստենտ

Ծննդյան թիվը, ամիսը, ամսաթիվը` 11.02.1952

Հասցեն՝  Երևան

Քաղաքացիությունը` Հայաստանի Հանրապետություն

Հեռախոսները`

Էլ. փոստը`  artavazd@inbox.ru

Կրթություն

  • 1973-1978 թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, ճարտարապետաշինարարական ֆակուլտետի  «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» մասնագիտություն:
  • 1982-1985 թթ. ք.Մոսկվա, ԽՍՀՄ Պետշինի «Բետոնի և երկաթբետոնի գիտահետազոտական ինստիտուտ-/НИИЖБ Госстроя СССР/», ասպիրանտուրայի առկա բաժին:

Աշխատանքային գործունեություն

  • 2014թ.-ից առ այսօր Երևանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի «Շինարարական նյութերի, իրերի և կոնստրուկցիաների արտադրության տեխնոլոգիա» ամբիոնի վարիչ:
  •     2006թ.-ից առ այսօր «ԱՐՍԷԱ» գիտաարտադրական ՍՊԸ — գիտական տնօրեն:
  • 2011-2013թթ. «ԱԻՍՄ» ԲԲԸ- գլխ. տնօրեն:
  • 2004-2006թթ. «Բարեկարգում և սպասարկում» ՍՊԸ- գլխ. մասնագետ, Երևանի քաղաքապետարանի «Նոր բարեկարգում» ՊՓԲԸ – փորձագետ:
  • 1986-2004թթ. ՀՍՍՀ Պետշինի « ճարտարապետության և շինարարության Հայկական գիտահետազոտական ինստիտուտ-/ՀայշինճարտԳՀԻ/», որը հետագայում վերանվանվեց   ՀՀ Քաղաքաշինության նախարարության «Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման Հայկական գիտահետազոտական ինստիտուտ-/Հայսեյսմշին և ԿՊԳՀԻ/», — գիտ.աշխատող, գիտահետազոտական սեկտորի վարիչ, գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, ինստիտուտի գիտական տնօրեն:
  • 1982-1986 թթ.  ք.Մոսկվա, ԽՍՀՄ   Պետշինի «Բետոնի և երկաթբետոնի    գիտահետազոտական ինստիտուտ-/НИИЖБ Госстроя СССР/»- առկա ուսուցման ասպիրանտ, ճարտարագետ, գիտ.աշխատող:
  • 1978-1982թթ. ՀՍՍՀ Պետշինի «Ճարտարապետության և շինարարության Հայկական գիտահետազոտական ինստիտուտ-/ՀայշինճարտԳՀԻ/»- ճարտարագետ:
  • 1975թ.-ին ՀԼԿԵՄ Կենտկոմի կրծքանշան ”За отличную учебу”՝ որպես Լենինյան թոշակառու ուսանողի:

Գիտական ուղղվածություն

  • Շինարարական նյութերի տեխնոլոգիա, շինարարական կոնստրուկցիաներ: Հատուկ նշանակության շինանյութեր, կառուցվածքների տեխնիկական վիճակի հետազոտություն, նախագծում:

Աշխատանքային փորձ

  • Բնակելի (բազմաբնակարան ու անհատական)  և հասարակական նոր շենքերի, նույն, ինչպես նաև արտադրական, տրանսպորտային  ու հոգևոր գործառնական նշանակությունների գոյություն ունեցող  կառույցների  ուժեղացման ու վերակառուցման նախագծերի մշակումներ 20-ից ավել օբյեկտների համար:
  • Հայաստանում և Ռուսաստանի դաշնությունում պետական նպատակային և գերատեսչական, ինչպես նաև այլ կազմակերպությունների ֆինանսավորումներով՝ կատարողի, պատասխանատու կատարողի ու աշխատանքի ղեկավարի կարգավիճակներով 40-ից ավել գիտահետազոտական աշխատանքների կատարում շինարարական կոնստրուկցիաների, շինարարական նյութերի ու տեխնոլոգիաների բնագավառում, մասնակցություն հանրապետական նորմատիվահրահանգչական փաստաթղթերի մշակմանը:
  • Շահագործողական տարբեր գործոններից, սեյսմիկ և այլ բնական ու տեխնածին ազդեցություններից  վնասված բնակելի, հասարակական, արտադրական, տրանսպորտային, հոգևոր և այլ գործառնական նշանակություններ ունեցող գոյություն ունեցող շուրջ 900 կառույցների տեխնիկական վիճակի հետազոտություններ ու գնահատում և նրանց վերականգնման, ուժեղացման ու վերակառուցման միջոցառումների հանձնարարականների մշակում Հայաստանի, Ռուսաստանի դաշնության, հնդկաստանի, պարսկաստանի, վրաստանի և այլ տարածքներում:

Տպագրված աշխատանքներ

  • 22 գիտական հոդված,
  • 1 հանրապետական շինարարական նորմատիվ փաստաթուղթ:

Լեզուների իմացություն

  • Հայերեն` գերազանց
  • Ռուսերեն`գերազանց
  • Անգլերեն` բավ:

Վերջին հրապարակումներ