Կրեդիտների քանակը. 24 տեսական կրեդիտ (24 ժամ):
Արժեքը. 250 000 դրամ:
Դասախոս. Հովհաննես Ավագյան, Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի դոցենտ, տ․գ․թ․:
Դասընթացի նպատակը. Մասնակիցներին փոխանցել անհրաժեշտ հմտություններ կրող համակարգերով շենքերի և կառույցների համակարգչային մոդելավորման և հաշվարկի, ՀՀ գործող շինարարական նորմերով նախագծման պահանջների վերաբերյալ:
Վերջնարդյունքները․ Դասընթացի ավարտին մասնակիցները կիմանան «LIRA-FEM» ծրագրային փաթեթի կառուցվածքն ու կիրառման հիմնական սկզբունքները։ Ձեռք կբերեն գիտելիքներ շինարարական մոդելավորման, հաշվարկի և վերլուծության վերաբերյալ, կզարգացնեն հմտություններ հաշվարկային մոդելի ստեղծման, կոշտությունների, բեռնվածքների, եզրային և գրունտային պայմանների ներմուծման ուղղությամբ, ինչպես նաև կարողություններ՝ իրականացնելու վերլուծություն, արդյունքների դուրս բերում և տեխնիկական եզրակացության ձևակերպում: Քննարկումների, իրավիճակային խնդիրների վերլուծությունների արդյունքում մասնակիցները կսովորեն կիրառել «LIRA-FEM (ЛИРА-САПР)» ծրագրային փաթեթը։
Մասնագետների թիրախային խումբ. I, II, III կարգի մասնագետներ, 04, 05, 34 մասնագիտություններ (համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 23.08.2023թ. N 06-Ն հրամանի): Մասնագիտությունների ամբողջական ցանկը:
Գրանցում. Դասընթացին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/Dny6bGBzGLM6MVz98:
Վկայական. Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետներին կտրամադրվի ՃՇՀԱՀ ռեկտորի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից ստորագրված վկայական:
Զեղչային քաղաքականություն. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի աշխատակիցները և ուսանողները կարող են դասընթացին մասնակցել վարձավճարի 10% զեղչով։
Հասցե. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, ք․ Երևան, Տերյան 105:
Լրացուցիչ տեղեկատվություն. Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել extension@nuaca.am էլ. հասցեին կամ զանգահարել 010 303300 (961) հեռախոսահամարով։
