Տեղեկատվական համակարգ տերմինը այն հատուկ ծրագրերն են, որոնք օգտագործվում են համակարգչային համակարգում տեղեկությունների գրառումները պահպանելու համար և ավտոմատացնում է կազմակերպության տեղեկություններ մշակող որոշ գործողություններ։ Տեղեկատվական համակարգերի մեծ մասի համար կենսական դեր ունեն տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք սովորաբար նախատեսված են մարդկանց համար հնարավոր դարձնելու կատարել հանձնարարականներ, որոնց մարդու ուղեղն այնքան էլ հարմարված չէ, օրինակ՝ գործ ունենալ տեղեկությունների մեծ ծավալների հետ, կատարել բարդ հաշվարկներ և ղեկավարել բազմաթիվ միաժամանակյա պրոցեսներ։
Մեր օրերում աշխատանքը, և, ընդհանրապես, կյանքը, դժվար է պատկերացնել առանց տեղեկատվական տեխնոլոգիաների առկայության: Եվ, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաները հանդիսանում են ամենաժամանակակից բնագավառներից մեկը, ԵՍ ուզում եմ դառնալ հենց այդ ոլորտի մասնագետ: Ընտրելով այս բնագավառի մասնագիտություն՝ ապագայում ես կարող եմ աշխատել տնտեսության բոլոր ճյուղերում, որտեղ համակարգչային ցանցեր նախագծելու և շահագործելու ու ծրագրային ապահվման կարիք կա, օգնության հասնել այնտեղ, որտեղ, երբ անհրաժեշտ է սպասարկել տեղեկատվական բազաներ, տնտեսագիտական կամ հաշվապահական ծրագրային համալիրներ, նախագծել համապատասխան համակարգեր կամ կատարելու տնտեսագիտական և հաշվապահական աշխատանք:
Այս ամենն իրականություն դարձնելու համար, պետք է լինեմ առաջատար ու բանիմաց մասնագետ: Հենց այս պատճառով ես ընտրում եմ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, քանի որ պատկառելի տարիքի և բարձր տեխնոլոգիաներով հագեցած այս բուհում իշխող կրթական բարձր մակարդակը, վստահաբար, ինձ կապահովի այդպիսի ապագա: