«Լոգիստիկա» բակալավրիատի կրթական ծրագիրը պատրաստում է մատակարարման շղթաների կառավարման մասնագետներ։ Մեր շրջանավարտները ձեռք են բերում ռեսուրսների շարժը վերահսկելու, ապրանքների պահեստավորում իրականացնելու, մատակարարների, հաճախորդների և այլ շահակիցների հետ բանակցություններ վարելու, ինչպես նաև բիզնես պրոցեսներ կառավարելու հմտություններ: Կարող են մշակել ապրանքը արտադրողից մինչև պատվիրատու հասցնելու տնտեսապես ամենաարդյունավետ, մատակարարման ամենաարագ եղանակը և կազմել երթուղին՝ նախատեսելով փոխադրումների մի քանի տարբերակ՝ ռիսկային հնարավոր իրավիճակներից խուսափելու համար:
Մեր շրջանավարտները փորձառություն են անցնում Հայաստանյան առաջատար ընկերություններում, հատկապես՝ մեծ պահանջարկ ունեցող շինարարական կազմակերպություններում՝ հետագայում աշխատանքի անցնելու հնարավորությամբ:
Կարիերա
- Լոգիստ
- Ապրանքագետ
- Գնումների մասնագետ
- Գնագոյացման մասնագետ
- Խորհրդատու փորձագետ
- Ռիսկերի վերլուծաբան
Պրակտիկա և աշխատանք
- Պետական գնումների բնագավառ
- Մասնավոր սեկտորի կազմակերպություններ, առևտրային բանկեր
- Մաքսային կոմիտե
- Առաջատար շինարարական ընկերություններ
Ձեռք բերած կարողություններ և հմտություններ
- Մատակարարման գործընթացների արդյունավետ պլանավորում և կազմակերպում
- Լոգիստիկ մատակարարման շղթաների կազմում
- Բեռնափոխադրման երթուղիների վերահսկում և ռիսկերի կանխատեսում
- Մաքսային ձևակերպումների իրականացում
- Տեղեկատվական հոսքերի կառավարում
- Հուսալի մատակարարների ընտրություն
- Ապրանքաշարժի կառավարում լոգիստիկ ուղու ողջ երկայնքով
- Ֆինանսատնտեսական տեղեկատվության վերլուծություն
- Հավանական ռիսկերի վերլուծություն