Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
ՃՇՀԱՀ Շարունակական կրթության կենտրոնը կազմակերպում է ՏՏ հիմունքների (IT Essentals) դասընթաց

ՏՏ հիմունքներ դասընթացը ունկնդիրներին հնարավորություն կտա ձեռք բերել համակարգիչների կառուցվածքի և աշխատանքի վերաբերյալ հիմնարար գիտելիքներ և իրականացնել դրանց ապահով միացումը համակարգչային ցանցին: Դասընթացը կհանդիսանա ՏՏ բնագավառում հաջող կարիերայի կառուցման առաջին կարևոր քայլը:

459  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

Դասընթացի նկարագրությունը.

Դասընթացի նպատակը՝

ՏՏ հիմունքներ դասընթացը ունկնդիրներին հնարավորություն կտա ձեռք բերել համակարգիչների կառուցվածքի և աշխատանքի վերաբերյալ հիմնարար գիտելիքներ և իրականացնել դրանց ապահով միացումը համակարգչային ցանցին: Դասընթացը կհանդիսանա ՏՏ բնագավառում հաջող կարիերայի կառուցման առաջին կարևոր քայլը:

Դասընթացը նախատեսված է ոլորտում սկսնակների համար։ Այն իդեալական սկիզբ է այն անձանց համար, ովքեր ձգտում են իրականացնել ՏՏ աշխատանք մասնավոր կազմակերպություններում, պետական և կրթական հաստատություններում, ՏՏ ծառայություններ մատուցող հիմնարկներում և այլն:  Ապագա կարիերայի ուղիները ներառում են ՏՏ/տեխնիկական աջակցությունը, ՏՏ ցանցի տեխնիկական սպասարկումը և նմանատիպ այլ ծառայություններ:

 

Դասընթացի համառոտ նկարագիրը`

Դասընթացը հնարավորություն կտա ձեռք բերել համակարգչային և ցանցերի սպասարկման համար անհրաժեշտ հմտություններ՝ սկզբնական մակարդակի ՏՏ աշխատանք իրականացնելու համար:  Այն ներառում է համակարգչի ապարատային և ծրագրային ապահովում (PC hardware and software) ու ցանցային օպերացիոն համակարգեր (Network Operating Systems) բաժինները: Ուսանողները կիրականացնեն գործնական աշխատանքներ ձեռնարկությունների ցանցերի ստեղծման և սպասարկման համար:

Առաջարկվող մոդելավորման գործիքները կօգնեն ուսանողներին հղկել ՏՏ խնդիրները ախտորոշելու և լուծելու իրենց հմտությունները, նաև իրականացնել գործնական խնդիրների լուծում: Մասնավորապես, ուսանողները.

  • կզարգացնեն իրենց կիրառական գիտելիքները համակարգիչների և բջջային սարքերի աշխատանքի վերաբերյալ,
  • կծանոթանան ընդհանուր անվտանգության սպառնալիքների և խոցելիության հետ (malware, phishing, spoofing և social engineering),
  • կկիրառեն հմտություններ և ընթացակարգեր համակարգիչներ, բջջային սարքեր և ծրագրեր տեղադրելու, կարգավորելու և ծագող խնդիրները լուծելու համար,
  • կզարգացնեն իրենց քննադատական մտածողությունն ու խնդիրների լուծման հմտությունները՝ օգտագործելով իրական սարքավորումները և ցանցի մոդելավորման Cisco Packet Tracer գործիքը,
  • անմիջապես կստանան արձագանք իրենց առաջադիմության վերաբերյալ՝ ներառված հարցաշարերի և առաջադրանքների միջոցով,
  • կմիանան Cisco ցանցային ակադեմիայի համայնքին:

460  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր

Դասընթացավարի մասին.

Լևոն Աղաթելյան

 

 

 

 

  • ՑԱՆՑԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ 
  • Տիրապետում է համակարգչային ցանցերի (LAN, WAN) ստեղծման, կառավարման և սպասարկման հմտությունների
  • Windows 7/8/10, Linux, Cisco IOS և MikroTik RouterOS օպերացիոն համակարգերի հմուտ իմացություն
  • ՕSI model, TCP/IP, DHCP, DNS, Static/Dynamic Routing, NAT, ACL, VPN, IPSec իմացություն
  • Ինչպես նաև տիրապետում է այնպիսի ծրագրավորման լեզուների, ինչպիսիք են՝ C/C++,Java/Android, JS, PHP, SQL

Հմտությունները՝

  • Linux, Windows 
  • C/C++ 
  • PHP/SQL 
  • HTML/CSS/JS

 

Դասընթացի տևողությունը՝

36 ժամ, 18 պարապմունք` 2 ամիս

Դասընթացի ժամանակացույցը՝

շաբաթական 2 ժամանոց 2 պարապմունք

Կրեդիտը՝

2 ECTS

Մակարդակը՝

բազային

Լեզուն՝

հայերեն

Արժեքը՝

25,000 դրամ ամսական

Ձեղչերը՝

10% զեղչ համալսարանի աշխա-տակիցների և ուսանողների համար

Վկայական՝

Մասնակիցներին կտրամադրվի ՃՇՀԱՀ մասնակցության  և Cisco-ի կողմից տրամադրվող ITE ավարտական վկայականներ` համապատասխան թեստը հաջող հանձնելու դեպքում:

Գրանցվելու համար՝

  • կարող եք այցելել համալսարանի շարունակական կրթության գրասենյակ՝ սենյակ 2221,
  • զանգահարել (010) 58 37 73 հեռախոսահամարով,
  • կամ գրանցվել հետևյալ  հղումով: