ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Բանակցությունները կարևոր նշանակություն ունեն ինչպես անձնական կյանքում, այնպես էլ գործնական միջավայրում։ Ներկայիս բարդ և փոխկապակցված աշխարհում արդյունավետ բանակցություններ վարելու կարողությունը հաջողության հասնելու արժեքավոր գրավական է: Բանակցային հմտությունների տիրապետումը հնարավորություն է ընձեռում լուծել կոնֆլիկտներ, ձեռք բերել պայմանավորվածություններ և հասնել փոխշահավետ արդյունքների:
Դասընթացի ժամանակ ներկայացվելու են բանակցությունների հիմնական սկզբունքները և տարբեր իրավիճակներում արդյունավետ բանակցային ռազմավարությունների մշակման և իրականացման մոտեցումները՝ նկատելի արդյունքների հասնելու համար:
Տևողությունը՝ 25 ժամ | Ձևաչափը՝ առկա |
Սկիզբը հունիսի 10 |
ՆԿԱՐԱԳԻՐԴասընթացի նպատակն է մասնակիցներին փոխանցել գիտելիքներ և հմտություններ՝ տարբեր իրավիճակներում օգտավետ բանակցելու համար: Քննարկումների, իրավիճակային խնդիրների վերլուծությունների և խաղերի միջոցով մասնակիցները կսովորեն և կկիրառեն հաջող բանակցություններ վարելու հետևյալ քայլերը.
Դասընթացը նախատեսված է՝
|
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
ՃԱՆԱՉՈՒՄ
Դասընթացի մասնակիցներին կշնորհվի դասընթացին մասնակցության ՃՇՀԱՀ վկայագիր: |
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
|
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ1. Բանակցային ռազմավարության պլանավորում, նախապատրաստություն (մաս 1).
2. Բանակցային ռազմավարության պլանավորում, նախապատրաստություն (մաս 2).
3. Հաջողության հասնելու նպատակով հիմնական մարտավարության կիրառում, բանակցություններ.
4.Պայմանագրի ստեղծում, ավարտ.
5. Իրականացում և գնահատում.
|
6. Բանակցային հմտություններ.
7. Ցեղերի էֆեկտ/ բարդ բանակցություններ.
8. Ցեղային մտքի հինգ հրապուրանքներ/ բարդ բանակցություններ.
9. Կամրջել բաժանումը/ բարդ բանակցություններ.
10.Անհաշտելի տարբերությունների հաշտեցում/ բարդ բանակցություններ.
|
Դասընթացը վարելու է դասախոս Արմեն Մինասյանը, որն ունի բազմամյա մանկավարժական փորձ և իրականացրել է բազմաթիվ միջազգային բանակցություններ։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները կարող են դասընթացին մասնակցել 15% զեղչով։ |
Լրացուցիչ հարցերի դեպքում գրել innesc@nuaca.am կամ զանգահարել 010 303 300 (961) հեռախոսահամարով։