Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի դիմորդները այսօր ներբուհական քննություն են հանձնում «Գծանկար» առարկայից: Ճարտարապետության ֆակուլտետ ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 333 դիմորդ:
Քննության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 7-ին ՃՇՀԱՀ կայքէջում:
Բոլորին հաջողություն ենք մաղթում։