ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՆՎԻՐՎԱԾ ՃՇՀԱՀ 100-ԱՄՅԱԿԻՆ

Կայացավ ուսանողների գործնական աշխատանքների ցուցահանդեսը, որն ընդգրկում էր Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի «Ծավալատարածական հորինվածք», «Ճարտարապետական նախագծման հիմունքներ» և «Գունագիտություն» դասընթացները:

Ցուցահանդեսը նվիրված էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 100-ամյակին:

Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչ Է. Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ տեղեկացնելով, որ ներկայացված են առաջին կուրսի ուսանողների աշխատանքները այն առարկաների շրջանակում, որոնք «ճարտարապետություն» մասնագիտության հիմնաքարն են:

ՃՇՀԱՀ ռեկտոր Ե. Վարդանյանը, ցուցահանդեսի բացման արարողությանը ողջունելով բոլորին, շնորհավորեց գեղեցիկ միջոցառման առթիվ. «Հարգելի՛ տիկին Հարությունյան, առաջին հերթին ողջունում եմ Ձեզ և ամբիոնի այն բոլոր աշխատակիցներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել նման միջոցառման կայացման գործում: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ուսանողներին՝ գեղեցիկ աշխատանքներ ներկայացնելու համար: Ուզում եմ ընդգծել, որ ուսանողների աշխատանքը արդյունավետ ու լավ կլինի, եթե համագործակցաբար աշխատեն իրենց ղեկավարների հետ, հետևաբար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ղեկավարներին: Մենք պետք է պարբերաբար կազմակերպենք նմանօրինակ միջոցառումներ. դրանք առանձնահատուկ գույն են տալիս ուսանողական առօրյային՝

կարևոր դեր կատարելով նրանց մասնագիտական կայացման, համագործակցային հմտությունների զարգացման գործընթացում»:

Միջոցառմանը երաժշտական համարներով ելույթ ունեցավ ՃՇՀԱՀ բենդը՝ գեղեցիկ կատարումներով ամբողջացնելով ցուցահանդեսը, որը կգործի մինչև մայիսի 31-ը:

 371 просмотров всего,  3 просмотров сегодня

19.05.22

 372 просмотров всего,  4 просмотров сегодня