ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ ԲԻԶՆԵՍԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Երեկ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, Կարիերայի կենտրոնը կազմակերպել էր հանդիպում-քննարկում ուսանողների և «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ընկերության ներկայացուցիչների միջև:

Հանդիպման ընթացքում ընկերության Մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Նելլի Փուրթոյանը և Վերապատրաստման բաժնի ղեկավար Հայկազ Զախարյանը ներկայացրեցին ընկերության գործունեությունն ու հաջողություններն աշխատաշուկայում, ինչպես նաև ընկերությունը՝ որպես բրենդ:

    Ուսանողները կմասնակցեն ընկերության կողմից կազմակերպված վարպետության դասընթացին, որի ավարտին լավագույնները կարող են անցնել աշխատանքի «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ընկերությունում:

 

13.03.18

 1,413 просмотров всего,  1 просмотров сегодня