Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Շնորհավո’ր տոնդ, հայոց բանակ

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: Արդեն 24 տարի հայկական պետության պարծանքը, ուժն ու հպարտությունը խրոխտ պարսպի պես կանգնած՝ պաշտպանում և անվրդով է պահում մեր երկրի երկինքը: Այս օրը հավասարապես բոլորինն է՝ սահմանին կանգնած զինվորինը, ծնողինը, բանակի մասին շարադրություն գրող աշակերտինը, իր զինվորին սպասող աղջկանը և յուրաքանչյուր այն հայինը, ով իր աղոթքներում Աստծուց խաղաղություն և առողջություն է խնդրում հայ զինվորի համար:

Հայոց բանակի ծննդյան միջոցառումներից անմասն չի մնում նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը: ՃՇՀԱՀ-ի Ուսանողական խորհրդի թատերական խմբակի՝ բազմաթիվ բեմեր բարձրացած ՙՀրադադար՚ ներկայացումը, Բանակի օրվա առթիվ օրերս բեմադրվեց նաև ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում: Սամվել Խալաթյանի համանուն պիեսի հիման վրա ռեժիսոր Ռազմիկ Խոսրոևի բեմադրած ՙՀրադադար՚ ներկայացումը մեծ ոգևորությամբ ընդունվեց վարժարանի սաների կողմից, ինչը ևս մեկ անգամ փաստեց, որ նոր սերունդը նույնպես հայրենասեր ու խիզախ հայի ժառանգորդն է և պատրաստ պայքարի՝ ցանկացած ժամի: Ներկայացման ավարտին Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը իր և ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանի անունից շնորհավորեց բարձրաստիճան սպաներին և ուսուցչական կազմին՝  կատարած աշխատանքների և ապագա զինվորներին կրթելու ազգանվեր գործի  համար:

Սահմանը պահող նվիրյալներին երախտիքի ու խոնարհումի խոսքեր ասելու համար յուրաքանչյուր օրը կրում է հունվար 28-յան խորհուրդը: Եվս մեկ անգամ շնորհավորում ենք հերոսական մարտերում ծնված, հասակ առած ու զորացած Հայոց բանակի տարեդարձը՝ մաղթելով անխռով, խաղաղ և նորանոր հաղթանակներով պսակված գոյություն:

9,345  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

28.01.16

9,346  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր