ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՅԱՆ ՔՐԻՔԵԼՍ. ՄՈԼՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ ՄՏԱԾՈՂ ՌԱԴԻԱՏՈՐՆԵՐ ՍՏԵՂԾՈՂԸ

Ի՞նչ գիտենք մենք ռադիատորների մասին, որոնցից կա, գրեթե, բոլորիս տանը: Այն, որ դրանք սպիտակ են, մետաղյա, առանց աչքի ընկնող և ամենասովորական դիզայնով:

Սակայն, կա մի մարդ, որն այդպես չի մտածում և ստեղծագործական մոտեցում է ցուցաբերում նույնիսկ, առաջին հայացքից, ամենասովորական թվացող ռադիատորների նկատմամբ: Նա բելգիական դիզայն ռադիատորների հայտնի JAGA ֆիրմայի հիմնադիր Յան Քրիքելսն է, ով ստեղծում է ապագայի մոդելներ, որոնք մարդու, բնության ու բիզնեսի ներդաշնակություն են:

Այսօր Յան Քրիքելսը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էր՝ ՋԳՄՕ ամբիոնի 70 ամյակին նվիրված միջոցառման շրջանակում ներկայացնելու իր բրենդը:

Տարբեր առիթներին Քրիքելսը սիրում է ասել, որ գոհ չէ կյանքի ժամանակակից ոճից և բնության ռեսուրսների անարդյունավետ վատնումից, և իր հիմնած բրենդի հիմնական գաղափարը մարդու և շրջակա միջավայրի բալանսավորումն է, ինչը հարգանք է նախ բնության, ապա՝ երեխաների ապագայի նկատմամբ: 

Շնորհանդեսին ներկայացնելով JAGA բրենդի ռադիատորները, Քրիքելսը նշեց, որ դրանք ստեղծված են էկոլոգիապես մաքուր նյութերից, իսկ օգտագործվող ջրի մակարդակը հասցված է նվազագույնի, որի արդյունքում, ավելացած ջրի պաշարով, Կոնգոյում խմելու ջրի պահեստներ է կառուցվում:

JAGA բրենդի և դրա գաղափարախոսության նկատմամբ մեր համալսարանի մասնագետների հետաքրքրությունն ակնհայտ էր, չէ՞ որ, ըստ հյուրի, ռադիատորները պատասխանատու են ոչ միայն ջեռուցման, այլ նաև՝ ներքին հարդարման, մոլորակի ջրի և էներգիայի պաշարների խնայողության համար. «Անկախ յուրաքանչյուրիս գույնից, ազգությունից և ինտելեկտուալ կարողություններից, մոլորակի փրկությունը բոլորիս պարտքն է», – եզրափակեց խոսքը բնությանն ու մարդուն այլ՝ ավելի դրական ու հեռանկարային տեսանկյունից դիտարկող մարդը:

 

 

 2,147 просмотров всего,  1 просмотров сегодня

01.11.19

 2,148 просмотров всего,  2 просмотров сегодня