ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 100 ֊ ամյակի շրջանակում Մատենադարանում այսօր մեկնարկեց «Պատմամշակութային ժառանգության պահպանությունը՝ որպես պետությունների միջև արդյունավետ երկխոսության միջոց» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում է 65 ճարտարապետ գիտնական: Հյուրերը Հայաստան են ժամանել Ռուսաստանից, Ղազախստանից, Բելգիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից և մի շարք այլ երկրներից:

Միջոցառմանը ներկա էին ՃՇՀԱՀ հոգաբարձուներ խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանը, ռեկտոր Եղիազար Վարդանյանը, Հայ առաքելական եկեղեցու Մայր աթոռ սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, պրոռեկտորները և այլ պատվավոր հյուրեր։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ով նշեց, որ 2021 թվականը հոբելյանական է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համար, լրանում է բուհի հիմնադրման 100-ամյա հոբելյանը, և այս համատեքստում վստահեցրեց, որ այս գիտաժողովը կձևավորի բարենպաստ պայմաններ՝ խթանելու ներուժն ու կարողությունները, որոնք կծառայեն ակադեմիական գիտության զարգացմանն ու կրթության որակի բարձացմանը։

Գիտաժողովի առաջին օրը ճարտարապետները ներկայացրեցին զեկույցներ պատմամշակութային ժառանգության պահպանության, պատմական քաղաքների արդի քաղաքաշինական փոխակերպման, զինված հակամարտությունների ժամանակ պատմամշակութային ժառանգության պահպանությանն առնչվող խնդիրների շուրջ։

Եռօրյա գիտաժողովի լիագումար նիստին հաջորդող աշխատանքները կազմակերպվելու են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հետևյալ թեմատիկ հարթակների ձևաչափով`

  • Պատմամշակութային ժառանգության պահպանություն, գիտական զեկույցների ներկայացում (2021 լսարան)
  • Նորարարականն ու հուշարձանների գիտական զեկույցների ներկայացումը տեղի կունենա (2023 լսարան)

Մասնակիցների առաջարկների, զեկուցումների հիման վրա պատրաստվելու է  հուշագիր, որը կստորագրվի գիտաժողովի ավարտին:

Գիտաժողովն իրականացնում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԱՊՀ պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Այն կազմակերպվել է ՃՇՀԱՀ-ի 100-ամյակի շրջանակում:

 727 просмотров всего,  1 просмотров сегодня

11.10.21

 728 просмотров всего,  2 просмотров сегодня