ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ

BIM տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ ՃՇՀԱՀ-ում շարունակաբար անցկացվում են համալիր միջոցառումներ, որոնց շարքում առանցքային դեր ունեն դասախոսների վերապատրաստումն ու կրթական ծրագրերի վերանայումը։ Այդ նպատակով Նորարարությունների և ձեռներեցության աջակցման կենտրոնի ջանքերով կազմակերպվել է համալսարանի 7 դասախոսների վերապատրաստում «AUTODESK AutoCAD Civil 3D» ծրագրային փաթեթի ուղղությամբ։ Դասընթացավարն էր «Արցախճան» նախագծային ինստիտուտում և «AAB PROJECT» շինարարական կազմակերպությունում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող Արեն Ռոբերտի Սողոյանը:

Երկամսյա դասընթացը մեկնարկել էր ս․թ․ մարտի 2-ին՝ ընդգրկելով համալսարանի երեք ամբիոնները՝

1․ Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, 2․Ճանապարհների և կամուրջների ամբիոն, 3․ Ջրային համակարգերի, հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի ամբիոն:

Վերապատրաստման դասընթացի ավարտին տեղի ունեցավ հանդիպում, որին ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտոր Ե. Վարդանյանը, աշխատակազմի ղեկավար Հ. Հովեյանը, Որակի կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը: Վերապատրաստված մասնակիցները ստացան վկայագրեր: Ռեկտորը, կարևորելով նման միջոցառումների անհրաժեշտությունը, ընդգծեց, որ դրանք շարունակական բնույթ կստանան՝ ներառելով ոչ միայն մասնագետներին, այլև ուսանողներին: Վերապատրաստված դասախոսները սեպտեմբերին իրենց դասախոսություններում արդեն իսկ կընդգրկեն ծրագրային համապատասխան փաթեթները, ինչը կնպաստի նաև ուսանողների ինտեգրմանը ուսուցման նորարարական գործընթացներին:

 547 просмотров всего,  1 просмотров сегодня

24.05.21

 548 просмотров всего,  2 просмотров сегодня