Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Մասնագիտական կողմնորոշմանն ուղղված այցերն ամփոփվեցին

Ավարտվեցին մասնագիտական կողմնորոշմանն ուղղված այցերը երևանյան ավագ դպրոցներ և միջին մասնագիտական կրթության քոլեջներ: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ընդունելության բաժնի, Կարիերայի կենտրոնի և Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ՝ արդեն ավանդույթ դարձած ճանաչողական այցերի նպատակն է կազմակերպել և իրականացնել մասնագիտական կողմնորոշմանն ուղղված զրույցներ սովորողների,  նրանց ծնողների հետ, բաժանել համալսարանում առկա մասնագիտությունները նկարագրող տեղեկատվական թերթիկներ:

Նշենք, որ մեր համալսարանի պատվիրակության՝ դպրոցներ այցին զուգահեռ, ամբողջ ուսումնական տարվա ընթացքում ընդունելության շեմին կանգնած երիտասարդները հյուրընկալվել են մեր համալսարանում, ծանոթացել համալսարանի տարածքին, կառուցվածքին, գործող լաբորատորիաներին, տեխնիկապես հագեցած լսարաններին, միջազգային կապերին ու համագործակցություններին, ձեռքբերումներին և ուսանողների ու շրջանավարտների աշխատանքներին:

1,769  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

27.04.16

1,770  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր