Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ֆուտզալի տղաների թիմը «Ուսանողական գավաթ» մարզական խաղերի 3-րդ մրցանակակիր

Սույն թվականի մայիսի 6-13-ը անցկացվող ՀՀ 25 ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերի ծրագրով ֆուտզալ մարզաձևի տղաների մրցաշարում մեր համալսարանի թիմը գրավեց պատվավոր 3-րդ հորիզոնականը՝ տանելով երեք հաղթանակ և կրելով մեկ պարտություն: Վճռորոշ խաղում մեր թիմը 3-2 հաշվով հաղթեց Հայաստանի Ամերիկյան համալսարանի թիմին և դարձավ խաղերի 3-րդ մրցանակակիր:

Ընդհանուր առմամբ այս մրցաշարին մասնակցում էին 10 թիմեր։ Հիշեցնենք, որ «Ուսանողական գավաթ» մարզական խաղերը անցկացվում են առաջին անգամ և տվյալ խաղերի կազմակերպիչներն են Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը:

Սրտանց շնորհավորում ենք մեր ֆուտզալի թիմի բոլոր խաղացողներին, թիմի գլխավոր մարզիչ Գուրգեն Ասրյանին, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնի վարիչի ժ/պ Հակոբ Բադալյանին այս հաջողության համար և հետագայում մաղթում ենք էլ ավելի բարձր նվաճումներ:

1,417  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

14.05.16

1,418  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր