ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-Ը՝ «TOON EXPO 2022» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը մասնակցեց անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի՝ մեր երկրում կազմակերպված միջազգային ամենամեծ ցուցահանդես-վաճառքին` «TOON EXPO 2022»-ին:

Ցուցահանդեսին մասնակցել են անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի 150-ից ավելի կազմակերպություններ՝ կառուցապատող ընկերություններից մինչև անշարժ գույքի գործակալություններ, բանկային համակարգից մինչև շինարարական նյութերի ու տեխնիկայի մատակարարներ, ճարտարապետական և նախագծող ընկերություններ, գնահատում ու չափագրում, օդափոխություն և ջեռուցում իրականացնող ընկերություններ, ոլորտային արտադրողներ ու ներմուծողներ: Սա ոլորտի ընկերությունների մասնակցությամբ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենամասշտաբային ցուցահանդես-վաճառքն էր:

Համալսարանը ցուցահանդեսին ներկայացրեց ՃՇՀԱՀ նորագույն լաբորատոր սարքավորումները, մատուցվող ծառայությունները՝ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելով ինչպես ոլորտային մասնագիտությունների, այնպես էլ գործունեության առանձնահատկությունների վերաբերյալ։

 155 просмотров всего,  1 просмотров сегодня

16.06.22

 156 просмотров всего,  2 просмотров сегодня