(010) 303-300

ՃՇՀԱՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ԴԱՍԱԿԱՆ ԼԵԶՈՒ ՀԱՅՈՑ» ՄՐՑՈՒՅԹ-ՕԼԻՊԻԱԴԱՅԻՆ

ՃՇՀԱՀ Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի 10-րդ և 12-րդ հումանիտար դասարանների աշակերտները «Դասական լեզու Հայոց» կրթական նոր չափորոշիչներով անցկացվող առցանց մրցույթ-օլիմպիադային: Մրցույթը բացառիկ է և առաջին անգամ կազմակերպվել է աշակերտների համար:

Մրցույթը կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի, Հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի, Ուսանողական գիտական ընկերության, Արարատյան Հայրապետական Թեմի, «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի և «Դասական դպրոց» կրթական հիմնադրամի համագործակցությամբ:

Մրցույթին մասնակցել են 170-ից ավելի աշակերտներ Երևանից և յոթ մարզերից` Արմավիր, Արարատ, Կոտայք, Լոռի, Գեղարքունիք, Սյունիք, Տավուշ։ Նրանք նոյեմբերից մինչև մարտ աշխատել են դպրոցներում՝ ուսուցիչների ղեկավարությամբ: ՃՇՀԱՀ ավագ դպրոցի խումբը ղեկավարում էր ուսուցչուհի Իդա Խաչատրյանը:

Օլիմպիադայի ավարտին մեր դպրոցի աշակերտները հասել են մինչև եզրափակիչ փուլ, և, ներկայացնելով նախագծային աշխատանքներ, արժանացել բարձր գնահատանքի և նվերների

11.03.24