(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ

Erasmus+ KA107 ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀ աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը, Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը, Ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոնի վարիչ Աննա Քարամյանը և Նորարարությունների, ձեռներեցության աջակցման և դրամաշնորհների բաժնի ղեկավար Լուսինե Հարությունյանը մասնակցեցին Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում իրականացվող աշխատաժողովներին։ Աշխատաժողովների ընթացքում քննարկվեցին տեղեկատվական անվտանգության, բուհական համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև արդյունավետ հաղորդակցության վերաբերյալ հարցեր։

Այս ամենին զուգահեռ իրականացվեցին մի շարք հանդիպումներ Շինարարության ֆակուլտետի և Արդյունաբերական ճարտարագիտության ֆակուլտետի լաբորատորիաների պատասխանատուների հետ։ Շինությունների տեղեկատվական մոդելավորման (BIM) դասախոսների հետ հանդիպումների ժամանակ քննարկվեցին համալսարաններում BIM ուղղության զարգացման վերաբերյալ հարցեր։

 1,061 просмотров всего,  1 просмотров сегодня

20.06.23

 1,062 просмотров всего,  2 просмотров сегодня