Օրերս կայացավ Zetetic Architects Alliance «ՈՐՈՆՈՂ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» նախաձեռնող մասնագետների խմբի կողմից կազմակերպած ճարտարապետական լուսանկարչական մրցույթի ամփոփումը։
Մրցույթին մասնակցել են ՃՇՀԱՀ Ճարտարապետության և Դիզայնի ֆակուլտետների 2-րդ կուրսից բարձր 8 ուսանողներ, որոնք ներկայացրել են աշխատանքներ «Ճարտարապետական դետալ» և «Ճարտարապետական խորություն» անվանակարգերում:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են եղել Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը, Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Շատվորյանը և Ճարտարապետության ֆակուլտետի դեկանի տեղակալ Մադլենա Իգիթխանյանը:
Մրցույթում մրցանակային առաջին երեք տեղ զբաղեցրած ուսանողները պարգևատրվել են վկայականներով և նվերներով, իսկ մասնակից ուսանողները՝ մասնակցության վկայականներով: